Logo

Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը՝ Բեռլինի 75-րդ կինոփառատոնում

18:34 / 15.02.2025Լուրեր
null

Փետրվարի 13-ին մեկնարկել է Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնը։ Ժյուրիի կազմում են Նաբիլ Այուշը, Ռոդրիգո Մորենոն, Մարիա Շրադերը, Ֆան Բինբինը, Բինա Դայգելերը և Էմի Նիքոլսոնը։ Ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Թոդ Հեյնսը ժյուրիի նախագահն է։ Փառատոնին մասնակցում է 19 ֆիլմ։ Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 22-ին։ Կինոփառատոնի «Forum» ծրագրում է ընդգրկվել նաև ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆրանս-հայկական վավերագրական ֆիլմը։ Ըստ «Հայաստանի կինոյի հիմնադրամի»՝ ֆիլմը հայ կինոմշակույթը ներկայացնող կարևոր կինոնկարներից է։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա փետրվարի 16-ին։ Պրոդյուսերներն են Սելին Լուազոն (Ֆրանսիա), Թամարա Ստեփանյանը (Հայաստան) և Կարինե Սիմոնյանը (Հայաստան)։

 «Իմ հայկական ուրվականները» ֆիլմին ֆինանսապես աջակցել են ՀՀ ԿԳՄՍՆ-ն և Հայաստանի կինոյի հիմնադրամը։

fastnews-ads-banner