Logo

Թայքա Վայթիթին, Չարլին և շոկոլադի գործարանը. ռեժիսորը Netflix-ի համար 2 սերիալ կստեղծի

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 10.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
es ashxatum em 2 17 1 - Թայքա Վայթիթին, Չարլին և շոկոլադի գործարանը. ռեժիսորը Netflix-ի համար 2 սերիալ կստեղծի

Օսկարակիր ռեժիսոր, դերասան և սցենարիստ Թայքա Վայթիթին, ով հայտնի է հանդիսատեսին «Ինչ ենք մենք անում ստվերներում», «Ջոջո ճագար», «Թոր. Ռագնարյոկ» և այլ հաջողած ֆիլմերով, պայմանագիր է կնքել Netflix սթրիմինգային ընկերության հետ: Ռեժիսորը ստեղծելու է երկու անիմացիոն սերիալ. մեկը՝ բրիտանանորվեգացի գրող Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթային վիպակի հիման վրա, իսկ մյուսը պատմելու է գրքում պատկերված ումպա-լումպաների հայրենիքի մասին: Սակայն Դալի գրքերում այդ արարածների երկրի մասին տեղեկություն չկա, այնպես որ Վայթիթին պետք է գրի պատմությունը ինքնուրույն (1972 թվականին Դալը ստեղծեց վիպակը շարունակությունը՝ «Չարլին և հսկա ապակե վերելակը», անգամ պլանավորում էր երրորդ մասը, սակայն այդպես էլ չիրականացրեց մտահղացումը):

 

Quentin Blake Charlie e Willy Wonka Dal libro La Fabbrica di Cioccolato 960x720 - Թայքա Վայթիթին, Չարլին և շոկոլադի գործարանը. ռեժիսորը Netflix-ի համար 2 սերիալ կստեղծի

Առաջին գիրքն արդեն էկրանավորվել է 1971 և 2005 թվականներին. հին տարբերակում Վիլի Վոնկային մարմնավորել է դերասան Ջին Ուայլդերը, երկրորդում՝ Ջոնի Դեփը: Հայտնի են Ռոալդ Դալի այլ կարևոր ստեղծագործություններ, որոնց էկրանավորումները շատ սիրվել են. Դենի ԴեՎիտոյի 1996 թվականի «Մաթիլդա» ընտանեկան կատակերգությունը և Ուես Անդերսոնի 2009-ին էկրաններ բարձրացած անիմացիոն «Ֆանտաստիկ պարոն Ֆոքս»-ը:


fastnews-ads-banner