Logo

THE MUSE և Jardins d’Arménie. հայկական կուտյուրը սիրո քաղաք Փարիզում

16:22 / 12.03.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Փարիզի նորաձևության շաբաթվա (Paris Fashion Week) շրջանակում պատմական Opéra Garnier-ում տեղի է ունեցել «THE MUSE, powered by Jardins d’Arménie» բացառիկ ցուցադրությունը՝ նշանավորելով հայկական երկու լյուքս բրենդների՝ THE MUSE բրենդի և Jardins d’Arménie ռոյալ բրենդիի ինքնատիպ համագործակցությունը։

Դիզայներ Մանե Խաչատրյանի հիմնադրած THE MUSE բրենդը դարձել է հայկական նորաձևության առաջին տներից մեկը, որն իր հավաքածուները ներկայացրել է Միլանում, Փարիզում և Նյու Յորքում։

THE MUSE-ի այս հավաքածուի համար ստեղծագործական մուսա է եղել Jardins d’Arménie-ն։ Իսկ փարիզյան այս ցուցադրության շրջանակում THE MUSE-ն իր հագուստներով բացահայտել է ինքնության և մշակութային փոխակերպման թեմաները

THE MUSE-ի հիմնադիր և կրեատիվ տնօրեն Մանե Խաչատրյանը նշել է.

«Jardins d’Arménie-ի հետ այս համագործակցությունը մարմնավորում է THE MUSE-ի ոգին՝ հայկական կենդանի ժառանգությունը, որը արտահայտվում է ժամանակակից կուտյուրի միջոցով»։

fastnews-ads-banner