Երգիչ The Weeknd-ն Instagram-ում կարճ հոլովակ է հրապարակել «Ավատար. Ջրի ճանապարհը» (Avatar: The Way of Water) ֆիլմի տարբերանշանով և դեկտեմբերի 16-ի թողարկման ժամկետով։ Հետին պլանում լսվում է երաժշտություն, որը հիշեցնում է Ջեյմս Հորների սաունդթրեքը նախորդ ֆիլմից։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք սա իրականում The Weeknd-ի կատարմամբ սաունդթրեքի անո՞նսն էր ֆիլմի համար, թե՞ ոչ: «Ավատարի» պաշտոնական էջը Twitter-ում վերահրապարակել է հաղորդագրությունը՝ «Բարի գալուստ Ավատարների ընտանիք» մակագրությամբ։
Նոյեմբերին թողարկվեց «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմի վերջին թրեյլերը։ Թրեյլերում Սալիի ընտանիքը՝ ներառյալ Ջեյքը, Նեյտիրին և նրանց երեխաները, անցնում են նոր ստորջրյա աշխարհներով․․․


