Երգիչ The Weeknd-ը (իսկական անունը՝ Էյբել Թեսֆայե) հայտնվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես աշխարհի ամենահայտնի արտիստ։
33-ամյա արտիստը միանգամից երկու ռեկորդ է սահմանել։ Նրան ամենաշատն են լսել Spotify-ում՝ համաձայն հարթակի վիճակագրության: Բացի երաժշտական ծառայությունում լսումների առավելագույն քանակից, The Weeknd-ը դարձել է առաջին արտիստը, որը Spotify-ում հասել է ամսական ավելի քան 100 մլն ունկնդրի նշագծին:
«Blinding Lights»-ը, որը թողարկվել է 2020 թվականին, դարձել է Spotify-ի ամենաշատ լսված թրեքը։ Ամբողջ ընթացքում երգը լսել է մոտ 3,47 միլիարդ մարդ: