Թոմ Հենքսը The New Yorker-ին տված հարցազրույցում հիշել է «Ֆորեսթ Գամփ» օսկարակիր ֆիլմի նկարահանումները, որոնք տեղի են ունեցել 29 տարի առաջ։ Դերասանի խոսքով՝ դրանք իրեն շատ են հյուծել։
«Հիշո՞ւմ եք` ինչպես էր Ֆորեսթը վազում ամբողջ երկրով մեկ: Ուրեմն այսպես, այդ ժամանակ նման տեսարաններ նկարահանելու միայն մեկ տարբերակ կար՝ պետք էր թռչել այդ անիծյալ վայրը, հագնել կոստյումը, վազել մեկուկես ժամ, հետո վերադառնալ, նստել ինքնաթիռ և թռչել, օրինակ,Նյու Հեմփշիր։ Վերջապես, ամեն ինչ նորից անել»,- հիշել է դերասանը:
Հենքսը նաև ներկայացրել է նստարանի հետ կապված հայտնի տեսարանի նկարահանման մանրամասները, որոնք իրեն հալումաշ են արել երկխոսությունների մեծ քանակի պատճառով. «Մենք այն նկարահանել ենք մեկուկես օրում։ Հիշում եմ, որ այն ժամանակ Բոբին (ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսին - Խմբ.) ասացի. «Բոբ, գլուխս արդեն պայթում է: Այս տեսարանները նկարահանում ենք տարբեր մարդկանց հետ, և դրանցից յուրաքանչյուրը մեկուկես էջ է։ Ես չեմ կարող ամեն ինչ հիշել»:
«Ֆորեսթ Գամփը» թողարկվել է 1994 թվականին։ Ֆիլմը, որը հիմնված է Ուինսթոն Գրումի վեպի վրա, արժանացել է 38 մրցանակի, այդ թվում՝ 6 «Օսկարի»։
Ավելի վաղ Հենքսը խոստովանել էր, որ ի սկզբանե կասկածել է «Ֆորեսթ Գամփ» ֆիլմի հաջողությանը:

.jpg)
