Marvel կինոստուդիայի ղեկավար Քևին Ֆայգին հայտնել է, որ Թոմ Հոլանդի դերակատարմամբ Սարդ-մարդը կհայտնվի նոր նախագծում, մեջբերում է Deadline-ը։
«Ես միայն կասեմ, որ մենք պատմություն ունենք։ Մենք մեծ գաղափարներ ունենք, և մեր սցենարիստները հիմա գրի են առնում այն», - ասել է Ֆայգին: Նա չի հստակեցրել՝ արդյոք նոր նախագիծը լինելու է Սարդ-մարդու համար սոլո նախագիծ, թե կերպարն էկրանին կհայտնվի կոմիքսների այլ հերոսների հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Amazon-ը մշակում է Սարդ-մարդու մասին նուար ժանրի սերիալ։ Ենթադրաբար, գործողությունները տեղի կունենան Նյու Յորքում՝ սեփական տիեզերքում, իսկ գլխավոր հերոսը չի լինի Փիթեր Փարքերը։

.jpg)
