Դերասան Թոմ Քրուզն իր թվիթերյան էջում պատմել է ամենավտանգավոր հնարքի մասին, որը ստիպված է եղել անել ֆիլմի նկարահանումների համար։
Ինչպես գիտենք, դերասանը բոլոր հնարքները կատարում է ինքնուրույն՝ առանց կասկադյորների օգնության։ Սպասվող «Առաքելությունն անիրագործելի է 7» («Mission: Impossible - Dead Reckoning Part One») ֆիլմի նկարահանումների համար Քրուզը մոտոցիկլետ է վարել քարաժայռի եզրին:
So excited to share what we’ve been working on. #MissionImpossible pic.twitter.com/rIyiLzQdMG
— Tom Cruise (@TomCruise) December 19, 2022
«Դա, անկասկած, ամենավտանգավոր բանն էր, որ մենք երբևէ փորձել ենք: Մենք պատրաստվում ենք հնարքը նկարահանել Նորվեգիայում, և դա պետք է լինի մոտոցիկլետով ցատկ ժայռից»,- ասել է դերասանը։
Նախագծի հնարքների համակարգողը բացատրել է, որ Քրուզը «մեկ տարվա բազային ուսուցում է անցել, ինչպես նաև պարաշյուտով թռիչքի խորացված ուսուցում»՝ նախքան վտանգավոր հնարքներ կատարելը:
«Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի ռեժիսորը Քրիստոֆեր ՄաքՔուորին է։ Այն «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի յոթերորդ մասն է և ՄաքՔուորիի կողմից նկարահանված երրորդ ֆիլմը՝ «Վտարվածների տոհմը» և «Հետևանքներ» ֆիլմերից հետո։