Logo

«Թվին Փիքսը» վերադառնում է

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 19.05.2017ՄՇԱԿՈՒՅԹ
maxresdefault 43 - «Թվին Փիքսը» վերադառնում է

Այս տարվա Կաննի ամենասպասված նախագծերից մեկը՝ Դեյվիդ Լինչի «Թվին Փիքս»  սերիալն է, որը էկրաններ կբարձրանա 25 տարի անց: Դեյվիդ Լինչի և Մայքլ Ֆրոսթի ստեղծած սերիալը 1990-ականներին ամենադիտվող ու սիրված ֆիլմերից էր: 2007 թ. TIME ամսագիրն այն հռչակեց բոլոր ժամանակների լավագույն հեռուստաշոուներից մեկը:

«Թվին Փիքսի» առաջին 2 եթերաշրջանները պատմում էին 1990-ականներին մտացածին քաղաք Թվին Փիքսում տեղի ունեցող դեպքերի մասին:

25 տարի անց՝ 2014 թվականին, Showtime ընկերությունը հայտարարեց, որ սկսում է  սերիալի 3-րդ եթերաշրջանի նկարահանման աշխատանքները: Նոր, 18-մասանոց «Թվին Փիքսում» նախորդ եթերաշրջանների դերասաններից բացի կտեսնենք Մոնիկա Բելուչիին, Նաոմի Ուոթսին ու Թիմ Ռոթին: Նկարահանումները սկսվել են 2015 թ. աշնանը և ավարտվել 2016 թ. ապրիլին:

Պրեմիերան կկայանա 2017 թ. մայիսի 21-ին՝ Կաննի կինոփառատոնի շրջանակներում:

 

Զարմացրո՛ւ մեզ, ծերո՛ւկ Լինչ:


fastnews-ads-banner