Logo

Թոլքինի պատասխանը «Մատանիների տիրակալի» առաջին երկրպագուին աճուրդում վաճառվել է ավելի քան 20 000 դոլարով

16:31 / 23.06.2023Նամականի
null

Bonhams աճուրդի տունը 20.500 դոլարով վաճառել է անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի նամակը, որում նա իրեն համեմատել է հոբիթի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Սա ուշագրավ նամակ է, որում նա իրեն նկարագրում է որպես հոբիթ և խոսում է այն մասին, թե որքան հոգնեցուցիչ էր գլուխգործոցը գրելը», - ասվում է լոտի նկարագրության մեջ:

Նշվում է, որ այս նամակը պատասխանն է «Մատանիների տիրակալը» եռերգության առաջին երկրպագուին, որը թողարկվել է 1954-1955 թվականներին։

Նախկինում ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի անձնական արվեստի գործերի հավաքածուն, որը հավաքվել է վերջին վեց տասնամյակների ընթացքում, ցուցադրվել է Bonhams-ում՝ «Ալեն Դելոն. 60 տարվա կիրք» խորագրով։

Աճուրդում կներկայացվեն այնպիսի արվեստագետների մոտ 85 աշխատանք, ինչպիսիք են Վերոնեզեն, Կորոն, Դելակրուան, Միլլեն, Դեգան, Դյուֆին, Բուգատտին և Գլեյզը: Նախնական հաշվարկներով՝ վաճառքի գումարը կգերազանցի 5 միլիոն եվրոն։

 

 

fastnews-ads-banner