87 տարեկանում մահացել է դերասան Քենեթ Քոլին։ Նա առավել հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմում ծովակալ Փիթի դերով։ Ըստ «The Independent»-ի՝ Քոլիի մահվան պատճառը թոքաբորբն է, որը դերասանի մոտ զարգացել էր COVID-19-ից հետո։ Բրիտանացի արտիստի սիրտը դադարել է բաբախել հունիսի 30-ին։
Քոլին աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Քլինթ Իսթվուդը և Ակի Կաուրիսյակին: Նկարահանվել է նաև հայտնի «Peaky Blinders» սերիալում:

