Logo

Տիցիանը մահացավ Վենետիկի ժանտախտից

Հեղինակ
naira-art
00:00 / 27.08.2020ՄՇԱԿՈՒՅԹ
2222 19 - Տիցիանը մահացավ Վենետիկի ժանտախտից

1576 թ. օգոստոսի 27-ին, Վենետիկում մահացել է իատալական Վերածննդի հանճարը` Տիցիանը։ Այս առթիվ առանձնացրել ենք նրա կենսագրությունից հետաքրքիր ու կարճ փաստեր.

 

«Նկարիչների արքա և արքաների նկարիչ». այսպես են կոչել Տիցիանին իր կյանքի օրոք։ 1477 թ. ծնված Տիցիանը ապրեց  90 տարի, ինչն անհավանական էր այն ժամանակաշրջանի համար, քանի որ կյանքի միջին տևողությունը 35-40 տարի էր։ Դատելով նրա թողած հսկայական ժառանգությունից, կարելի է ասել, որ նկարիչն իր ողջ գիտակցական կյանքում ստեղծել է միայն գլուխգործոցներ։

 

800px Tizian 090 - Տիցիանը մահացավ Վենետիկի ժանտախտից
Ինքնադիմանկար

 

Տիցիանի ժամանակակիցը` Ջորջիո Վազարին գրել է, որ «չկար այնպիսի հայտնի ու նշանավոր մարդ, որի հետ առնչված չլիներ Տիցիանի վրձինը»։ Նրանք շատ էին, իսկ Տիցիանը` միակը։ 16-րդ դարում բոլորը վստահ էին, որ նրանց, ում կնկարի Տիցիանը` կդառնան անմահ։ Այդպես էլ եղավ։

 

Տիցիանին իրենց դիմանկարն էին պատվիրում եվրոպական թագավորները, հերցոգները, կարդինալները, Հռոմի պապերը։ Տիցիանը դեռ 30 տարեկան չկար, բայց արդեն հռչակված էր որպես լավագույնը Վենետիկի նկարիչների շրջանում։

 

Քաղաքական գործչի ընտանիքում ծնված Տիցիանը դարձավ հոգեբանական դիմանկարի հիմնադիրն ու վարպետը, պատկերելով ոչ միայն պատվիրատուի արտաքինը, այլ նաև բնավորությունն ու հոգին։

 

Տիցիանը մշակեց կտավի վրա յուղաներկով ու վրձնով աշխատելու տեխնիկան։ Մինչ այդ նկարում էին պատերին կամ տախտակներին, ինչը Վենետիկի կլիմայի պայմաններում դատապարտված էր կործանման։ Իսկ Տիցիանի կտավները, նրա մահից 500 տարի անց, չեն կորցրել իրենց թարմությունը։

 

Tizian 029 960x330 - Տիցիանը մահացավ Վենետիկի ժանտախտից
«Երկնային և երկրային սեր»

 

Իսպանացի և ֆրանսիացի թագավորները մշտապես հրավիրում էին Տիցիանին իրենց պալատում ապրելու ու ստեղծագործելու։ Սակայն, նկարիչը նրանց նկարելուց հետո արագ վերադառնում էր իր հայրենի Վենետիկ քաղաք։

 

Մի անգամ, երբ Տիցիանը նկարել է Իսպանիայի թագավոր Կառլոս V-ին, նկարելու ժամանակ նկարչի ձեռքից վրձինն ընկել է։ Կայսրը բարձրացրել է այն և ասել. «Տիցիանին ծառայելը պատիվ է նույնիսկ թագավորի համար»։ Նույն այս թագավորը  բազմիցս Տիցիանին հրավիրել է իր մոտ և արժանացրել հատուկ պատվի ու հարգանքի։ «Ես կարող եմ ունենալ հերցոգ, սակայն չեմ կարող գտնել երկրորդ Տիցիան»,- ասել է նա։

 

Karl V. Carlos I. 1548 Tiziano Vecellio  066 - Տիցիանը մահացավ Վենետիկի ժանտախտից
Իսպանիայի թագավոր Կառլոս V

 

 

Տիցիանը չէր սիրում նկարել նիհար կանանց։ Նրան գրավում էին փարթամ ու հարուստ կազմվածքով կանայք, որոնք ունեին ոսկեգույն ու արևոտ մազեր։

 

800px Titian Venus Mirror furs - Տիցիանը մահացավ Վենետիկի ժանտախտից
Վեներան հայելու առջև

 

Արվեստաբանները նշում են, որ ուշ շրջանում, Տիցիանը հաճախ էր կիսատ թողնում նկարները։ Մի անգամ, երբ նրան պատվիրել են նկարել «Հայտնություն» կտավը, նա վերջում նկարի վրա լատիներենով մակագրել է. «Տիցիանն արեց»։ Պատվիրատուն նկատել է, որ կտավը լիարժեք չէ և պահանջել է ավարտել այն։ Գոռոզ վենետիկցին վերցրել է վրձինը և մակագրությունը հավելել ևս մեկ բառով։ Ստացվել է այսպես. «Տիցիանը արեց, արեց» (Titianus fecit fecit)։

 

Տիցիանը երբեք չի հիվանդացել և աշխատել է մինչև կյանքի վերջը, սակայն մահացել է Վենետիկի ժանտախտից, որը վարակվել էր որդուց։ Նրա վերջին աշխատանքը «Պիետա» էր, որը կանխազգալով մահը, նկարիչը ստեղծել էր  էր իր գերեզմանի համար։

 

800px Accademia   Pietà by Titian - Տիցիանը մահացավ Վենետիկի ժանտախտից
Պիետա

 

90 տարի ապրած նկարիչը մինչև կյանքի վերջ պահպանել է մտքի պարզությունը, սուր տեսողությունը և ձեռքի ամրությունը։ Պատմում են, որ մահվան օրը նա պատվիրել է սեղան գցել մեծ թվով մարդկանց քանակով, սակայն ինքը մենակ է եղել։ Այսպես նա փորձել է հրաժեշտի ընթրիք կազմակերպել իր ուսուցիչների, ընկերների, թագավորների ստվերների հետ։ Սակայն, չի հասցրել սեղանին մոտենալ։ Նրան գտել են  վրձինը ձեռքին` հատակին ընկած։

 

Santa Mariya Glorioza dei Frari 696x637 1 - Տիցիանը մահացավ Վենետիկի ժանտախտից

 

Անտեսելով տվյալ ժամանակի օրենքը, ըստ որի ժանտախտից մեռածներին այրում էին, Տիցիանին թաղել են Վենետիկի  Santa Maria Gloriosa dei Frari տաճարում։

Խորաններից մեկը զարդարում է նրա «Աստվածածնի վերափոխումը» կտավը։

 

320px Tizian 041 - Տիցիանը մահացավ Վենետիկի ժանտախտից

 

Տիցիանի գերեզմանը նրա մահից 200 տարի անց, Ավստրիայի կայսր Ֆերդինանդ I-ի հրամանով կառուցվել է բարոկկո ոճով` Կառարայի մարմարից։ Հուշարձանի կենտրոնում Տիցիանն է, շրջապատված Բնության, Գիտության, Նկարչության, Գրաֆիկայի, Քանդակագործության և Ճարտարպետության արձաններով։

 

Pamyatnik Titsianu v tserkvi Venetsii 696x604 1 - Տիցիանը մահացավ Վենետիկի ժանտախտից


fastnews-ads-banner