Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանը պարզել են երկրորդ երեխայի սեռը։ Դերասանների ընտանիքում աղջիկ է ծնվելու։ Երեխայի սեռը պարզելու տեսանյութը և լուսանկարները հրապարակել է Մարիամն ու կից գրել․ «Շնորհակալ ենք բոլորին շնորհավորանքների համար։ Մեզ հետ հավասար կիսեցիք մեր ուրախությունը»։
Տիգրանն ու Մարիամն ամուսնացել են 2019 թվականի գարնանը: Նրանց որդին՝ Մարկը, ծնվել է 2020 թվականի օգոստոսի 6-ին։
Տիգրան Մնացականյանն առաջին ամուսնությունից երկու զավակ ունի՝ որդի և դուստր: