Logo

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար

12:14 / 02.07.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հանրապետության վարչապետի  որոշմամբ Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարների պաշտոնից:

Փոխնախարար է նշանակվել Տիգրան Վիրաբյանը։

42-ամյա Վիրաբյանը ծնվել է Գյումրիում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի շրջանավարտ է, ավելի ուշ նաև ավարտել է նույն ինստիտուտի «Սոցիալ-մշակութային գործունեություն» (արվեստի կառավարում) բաժինը։

Եղել է Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոդյուսեր, տնօրեն։

Աշխատել է նաեւ Երևանի փոխքաղաքապետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ և գլխավոր պրոդյուսեր:

Դեռ 2023-ին` ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի Մատենադարանի տնօրեն նշանակվելուց հետո, մամուլում շրջանառվում էր Տիգրան Վիրաբյանին փոխնախարար նշանակելու թեման:

fastnews-ads-banner