Newmag-ը հրատարակել է աշխարհում իր մոտիվացիոն թրեյնինգներով հայտնի դոկտոր Լարի Սենի «Տրամադրության վերելակը» գիրքը: Մարդկային տրամադրությունը լինում է լավ կամ վատ, բայց մարդկանց մեծ մասը երբեք չի մտածել էմոցիոնալ վերելակի մասին, որով անընդհատ վերուվար է անում:
Լարի Սենը հորդորում է լրջորեն վերաբերվել փոփոխվող տրամադրությանը և նստել տրամադրության վերելակ: Բարձր հարկերում մարդը երախտապարտ է, իմաստուն, ստեղծագործ, հնարամիտ և հուսառատ: Ստորին հարկերում՝ ճնշված, զայրացած, նյարդային, դատապարտող և պաշտպանվող: Այս գիրքն առաջարկում է պարզ ցուցիչներ և պատկերազարդ պատմություններ, որոնք կօգնեն հասկանալ հետևյալը. առանց տրամադրության վերելակի անհնար է միանգամից բարձրանալ բարձր հարկեր, եթե չսկսել ներքևից: Պետք է գիտակցել, որ մենք ենք ստեղծում մեր տրամադրությունը և մենք ենք որոշում՝ վերելակով բարձրանա՞լ, թե՞ իջնել:

Նմանատիպ գրականությունը մարդկանց հեշտությամբ կօգնի ունենալ այն գիտելիքները՝ կյանքի ցանկացած իրավիճակում ինչպես կարողանալ կառավարել իրենց հույզերը: Այո՛, հույզերը կառավարվում են մտքերից:
Գրքի թարգմանությանը մասնակցել են մի խումբ մագիստրանտներ: Նրանցից մեկի խոսքով՝ «վերելակային հոգեբանության» մեջ ամենակարևորը կոճակն է, թե որ կոճակը կլինի քո ձեռքում.
Լարի Սենը խորհուրդ է տալիս կյանքին նայել երախտագիտությամբ, նույն ձևով մոտենալ այն գործին, որով զբաղվում ենք։ Գիրքը վերափոխում է մարդկանց, փոխում է կյանքի որակը:


