Դերասանուհի Լիլի Մորտոն և նրա ամուսինը՝ պլաստիկ վիրաբույժ Վահե Չանգլյանը, դուստր են ունեցել: Փոքրիկ Ավրորան ծնվել է մայիսի 9-ին՝ Լոս Անջելեսում:
Լիլին ինստագրամում կիսվել է տեսանյութով՝ ցուցադրելով ծննդաբերությունից հատված. ամուսինը ևս նրա կողքին է եղել: Հոլովակում երևում է, թե ինչպես է 40-ամյա ինֆլուենսերն առաջին անգամ գրկում իր դստերն ու հուզվում:


