Սելենա Գոմեսի ընկերը՝ պրոդյսուսեր Բեննի Բլանկոն, այսօր՝ մարտի 8-ին, տոնում է ծննդյան 36-ամյակը։ Այդ առթիվ երգչուհին հրապարակել է անձնական լուսանկարներ՝ կից գրելով. «Ծնունդդ շնորհավոր, սիրելիս: Քո հուզական տոկունությունը, դրական տրամադրվածությունը, անհավատալի տաղանդը (որն ինձ հիացնում է), անհերքելի հումորն ու սիրառատ, բարի սիրտը բացարձակապես սպանում են ինձ: Ես սիրում եմ քեզ»:
Լուսանկարները՝ Սելենա Գոմեսի ինստագրամից

