Logo

Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ «Թալսայի արքան» երկրորդ եթերաշրջան կունենա

15:19 / 01.12.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ «Թալսայի արքան» («Tulsa King») սերիալը երկարացվել է երկրորդ սեզոնով՝ առաջին սեզոնի 3 էպիզոդների թողարկումից հետո, հայտնում է kinopoisk.ru-ն։

Սերիալի գլխավոր հերոսը մաֆիայի ազատազրկված անդամ է, որն ազատ արձակվելուց հետո ուղարկվում է Թալսա քաղաք՝ այնտեղ հանցավոր կայսրություն ստեղծելու համար։

Թեյլոր Շերիդանի և Թերենս Ուինթերի «Թալսայի արքան» սերիալը քրեական կատակերգություն է, որի պրեմիերան Paramount+ սթրիմինգային հարթակում կայացել է նոյեմբերի 13-ին։

fastnews-ads-banner