Logo

Տոմա Պետրոսյանն ու Պոնչը ամուսնացել են

01:08 / 13.04.2024Լուրեր
null

«Բոհեմ» թատրոնում կայացել է Թամարա Պետրոսյանի նոր՝ «Տարան-տարան» մոնոներկայացման պրեմիերան: Ներկայացման ընթացքում դերասանուհին պատմել է սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և «հարսանիքի» մասին:

Մոնոներկայացման ընթացքում դերասանուհին ներկայացրել է իր և «արջուկի» ամուսնական կյանքը՝ ծանոթությունից մինչև ամուսնություն՝ համեմված զավեշտալի պատմություններով։ Լրագրողների հետ զրույցում Տոման պատմել է, որ հումորներն ու պատմություններն իրական են՝ վերցված իր կյանքից։ «Նախորդ ներկայացմանս նման, այս մեկն էլ կենսագրական է։ «Տանը մնացի»-ի ժամանակ պատմում էի կարգավիճակիս մասին, իսկ հիմա՝ որ այն փոխվել է: Ես ամուսանցել եմ»,- լրագրողների հետ զրույցում խոստովանել է դերասանուհին։ Նա նաև չի բացառել, որ հնարավոր է թեմատիկ մոնոներկայացումների այս շարքը շարունակի։

«Տարան-Տարան» մոնոներկայացման բեմադրիչը Սեդրակ Գոջամանյանն է, պիեսի հեղինակը՝ Թելման Առաքելյանը, իսկ «հարսի» զգեստի հեղինակը՝ Արայիկ Գաբաջյանը։

Լուսանկարները՝ Թամարա Պետրոսյանի ինստագրամից

fastnews-ads-banner