Հոլիվուդյան ամենահատնի ֆիլմարտադրող ընկերություններից մեկը՝ Universal Pictures-ն այս տարի՝ 2017 թ. ընթացքում արդեն ռեկորդ է սահմանել՝ եկամուտների քանակով: Թեպետ դեռ տարին չի ավարտվել, բայց ընկերությունն արդեն 4 միլիարդ դոլար եկամուտ է հավաքել իր ֆիլմերի ցուցադրություններից: Սա ռեկորդ է ոչ միայն Universal Pictures-ի, այլև ողջ աշխարհի մակարդակով:
Ամենաշատն այս տարի ընկերությանը փող բերել է «Ֆորսաժ 8» ֆիլմը՝ 1,23 միլիարդ դոլար:

Առհասարակ մեծ կասկածներ կային, որ «Ֆորսաժ 8» կնկարահանվի, քանի որ ֆիլմի գլխավոր դերասաններից մեկը՝ Փոլ Ուոքերը մահացել էր:Սակայն ռեժիսորները որոշեցին այնուամենայնիվ ստեղծել 8-րդ մասը. փաստորեն՝ ոչ իզուր:
Հաջորդ ֆիլմը, որ ընկերությանը մեծ գումարներ էր բերել, «Գարշելի ես 3»-ն է՝ 732 միլիոն դոլար, որի առաջին մասն ավելի շատ եկամուտ էր բերել՝ 970 մլն դոլար: Ի դեպ, այս ֆիլմը մեր կինոթատրոններում ևս ցուցադրվում է:

Կինոստուդիայի մյուս եկամտաբեր ֆիլմերն են «Կորի՛ր»/Get Out, «Սփլիթ»/Split, «Ավելի մուգ 50 երանգներ/Fifty Shades Darker կինոժապավենները:

