Logo

Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի

22:52 / 25.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Կաննի 77-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր է դարձել ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը։

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։ 

Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Շոն Բեյքերը, դերասանական կազմում ընդգրկված են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը, Յուրի Բորիսովը և այլք։ Հաղթող ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում և ներկայացնում  մի երիտասարդ սեքսուալ աշխատողի, որն ամուսնացած է ռուս օլիգարխի որդու հետ: Փեսայի ծնողները, իմանալով կատարվածի մասին, գալիս են Նյու Յորք՝ ամեն ինչ հարթելու և ամուսնությունը չեղյալ համարելու։ 

fastnews-ads-banner