Երևանի «Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Վան Գոգ. Կենդանի կտավներ» մուլտիմեդիա ցուցահանդեսը։ Նորարար տեխնոլոգիաները ժամանակի և նկարների միջով դիտողին տանում են դեպի Վան Գոգի մոգական աշխարհ՝ հասկանալու՝ ո՞վ էր նա՝ խելագար հանճա՞ր, թե՞ դժբախտ ստեղծագործող, որը դատապարտված է հավերժական միայնության:
Այցելուները կկարողանան ոչ միայն ծանոթանալ հետիմպրեսիոնիզմի հանճարի գործերին, այլ նաև իմանալ ավելին նկարչի կյանքի և նրա ամենահայտնի կտավների ստեղծման պատմության մասին։
Մուլտիմեդիա ձևաչափը թույլ է տալիս ընկղմվել պատկերված իրադարձությունների մեջ՝ զգալով նկարչի տրամադրությունը և հույզերը:
Ավելին՝ ռեպորտաժում․


