Դերասաններ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի դատական գործի մասին ֆիլմ կթողարկվի ամերիկյան Discovery+ սթրիմինգային ծառայությունում, հայտնում է Metro-ն։
Նախագիծը կթողարկվի որպես երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմ: Ֆիլմը նվիրված է «Կարիբյան ծովի ծովահենների» աստղի և նրա նախկին կնոջ դատավարությանը։ Ֆիլմը կոչվում է «Ջոնին ընդդեմ Էմբերի. Դատաստանը ԱՄՆ-ում»։ Ֆիլմը կներառի գործի վերաբերյալ նյութեր, ինչպես նաև հարցազրույց Դեփի փաստաբանի հետ։ Առաջին դրվագը հասանելի կլինի 2022 թվականի սեպտեմբերի 16-ից։
Առաջին դրվագը կանդրադառնա Դեփի դատավարությանը: Այն կուսումնասիրի դերասանի «մանկությունը և թմրամոլությունը»՝ ներկայացնելու «իրադարձությունների այլընտրանքային տարբերակ, որը բացահայտում է, որ Ջոնի Դեփն ինքն էլ ընտանեկան բռնության զոհ է դարձել»:
Ֆիլմի երկրորդ մասը կներկայացնի ամենը՝ Էմբեր Հերդի կողմից: Այն ցույց կտա «ենթադրյալ սեռական ոտնձգության մանրամասն նկարագրությունը, որն առաջինը պատմել է դերասանուհին տեսախցիկի առջև», ինչպես նաև կանդրադառնա այն հարցին, թե ինչպես են «Դեպի պաշտպաններն անողոքաբար հարձակվել նրա վրա սոցիալական ցանցերի միջոցով»։
Հունիսի 1-ին Ջոնի Դեփը հաղթեց Հերդի դեմ դատավարությունը։ Դատարանը դերասանի նախկին կնոջը մեղավոր է ճանաչել զրպարտության մեջ և պարտավորեցրել 15 միլիոն դոլար փոխհատուցում վճարել։


