Ֆրանսիացի դերասանի 29-ամյա հարսնացուն ընտանեկան արխիվից լուսանկարների շարք է հրապարակել։ Նարա Բապտիստան կիսվել է լուսանկարով, որտեղ երևում են Վենսան Կասելը և նորածինը։ 58-ամյա դերասանը հանդիպում է մոդելի հետ, որը գրեթե 20 տարով փոքր է իրենից։ Հունվարին նրանց ընտանիքում ծնվեց որդին՝ Կաետանոն․ նա դերասանի առաջին որդին է։ Վենսանը ունի 3 դուստր նախորդ հարաբերություններից. երկու դուստր՝ Մոնիկա Բելուչիի հետ ամուսնությունից, ևս մեկ դուստր՝ Թինա Կունակիից։
Լուսանկարներից մեկում փոքրիկը պատկերված է իր հոգատար հոր գրկում։ Երիտասարդ մայրը խելամիտ կերպով ծածկել է որդու դեմքը ժպտացող սմայլիկներով։ Մեկ այլ լուսանկարում Կաետանոն երևում է իր տատիկի՝ Վենսանի մոր հետ։ Լուսանկարներին կից գրել է.
«Ավելին ի՞նչ կարող ես ուզել։ Ես գիտեմ, որ իմ կյանքում ամեն ինչ լավ է»։




