Logo

Վենսան Կասելի մասնակցությամբ «Երեք հրացանակիրներ. Դ'Արտանյան» ֆիլմը կցուցադրվի Ռուսաստանում

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:20 / 23.03.2023Հեղինակներ
Դ'Արտանյան

Պաշտոնապես ռուսական կինովարձույթում կհայտնվի ֆրանսիական «Երեք հրացանակիրներ. Դ'Արտանյան» ֆիլմը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Պրեմիերան կկայանա ապրիլի 6-ին։

Ֆիլմի ռեժիսորն է Մարտեն Բուրբուլոնը։ Վենսան Կասելը խաղում է Աթոսի դերը, Եվա Գրինը՝ Միլեդիի, իսկ Լուի Գարելը՝ Լյուդովիկոս թագավորի դերը: Նախագիծը հիմնված է Ալեքսանդր Դյումայի հայտնի վեպի վրա և կինոդիլոգիայի առաջին մասն է։

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է թողարկել երկու նախագիծ։ Ֆիլմերը կոչվելու են՝ «Երեք հրացանակիրներ. Դ'Արտանյան» և «Երեք հրացանակիրներ. Միլեդի»: Ֆիլմերը կստանան նաև սերիական սփին-օֆֆեր և կթողարկվեն Disney+-ով:

 Առաջիկա սերիալների շոուռաներները կլինեն Մաթյո Դելապորտը և Ալեքսանդր դե Լա Պատելիերը, որոնք գրել են ֆիլմերի սցենարները։ Հեղինակները պարզաբանել են, որ սերիալների նկարահանման հրապարակում իրենք օգտագործում են այն փորձը, որը ստեղծողները ձեռք են բերել հրացանակիրների մասին ֆիլմերի արտադրության մեջ։

Շարքի երկրորդ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2023 թվականի վերջին։

fastnews-ads-banner