
VERSACE բրենդը նորաձևության աշխարհում ամենահայտնիներից մեկն է: Այս նորաձևության տունը իր քրոջ՝ Դոնաթելլա Վերսաչեի հետ հիմնել է Ջաննի Վերսաչեն: Մենք հավաքագրել ենք մի քանի փաստ VERSACE-ի մասին, որոնք կհետաքրքրեն ձեզ:
1.Versace առաջին խանութ-սրահը բացվել է 1978 թվականին:
2.Հայտնի հոլիվուդյան աստղ Elizabeth Hurley-ն է այս բրենդը հայտնի դարձրել: 1994 թվականին դերասանուհին Versace-ի կարած զգեստով քայլում է կարմիր գորգի վրայով՝ գրավելով ԶԼՄ-ների ուշադրությունը: Հատկանաշական է, որ այս զգեստը հատուկ էջ ունի նույնիսկ Վիկիպեդիայում…
3. 2008 թվականին, երբ Ջենիֆեր Լոպեսն հայտնվեց էքցենտրիկ կանաչ զգեստով, Versace-ի համարձակ ստեղձագործությունը համարվեց բոլոր ժամանակների ամենաճանաչելի զգեստը:
4. 1991 թվականին Versace -ն բացեց իր առաջին խանութը Իտալիայի սահմաններից դուրս: Առաջին եվրոպական սրահը ոչ թե Փարիզում էր, կամ Լոնդոնում, այլ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Գլազգոյում՝ Շոտլանդիայում:
5.Ավստրալիայում 2000 թվականին բացվում է Palazzo Versace շքեղ հյուրանոցը:
6. Վերսաչեների մայրը դերձակ է եղել, որից էլ Ջաննին սովորել է բազմաթիվ դիզայներական գիտելիքներ և հմտություններ:
7.Ջաննի Վերսաչեն իր նորաձևության կասրությունը կառուցել է 10 տարվա ընթաքում և վաստակել է 800 միլիոն դոլար: Սա զարմանալի ցուցանիշ է՝ նույնիսկ մեր ժամանակների նորաձևության տների համար:

8. Versace-ն ստեղծել է բեմական հագուստ համաշխարհային աստղերի համար, ինչպիսիք են՝ Էլթոն Ջոնը, Մադոննան: Նա իրականում առաջին դիզայներն էր, որը համատեղեց նորաձևության աշխարհը երաժշտականի հետ:
9. 1997 թվականին Ջաննի Վերսաչեի մոտ ախտորոշում են ականջի քաղցկեղ: Իր մահից հետո նա ցմահ թոշակ է նշանակում իր բոյֆրենդի՝ Անտոնիո Դ՛ամիկոյի համար: Թոշակի գումարը ամսական կազմում է 26 հազար դոլար:
10. Իր ստեղծման օրվանից Versace-ն ամբողջ աշխարհում բացել է 80-ից ավել խանութ-սրահ:
11. Հայտնի դիզայները սպանվել է սերիական մարդասպանի կոմից 1997 թվականի հուլիսի 15-ին՝ Մայամիում գտնվող իր առանձնատան դարպասների մոտ: Մարդասպանն հայտնի էր իր ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշվածությամբ: Ասում են, որ նա սիրահարված է եղել հայտնի դիզայներին, երազել է նրան նմանվել և համապատասխան ուշադրության չարժանանալով՝ սպանել է: Ի դեպ, Էնդրյու Կունանենը ինքնասպան է եղել, երբ ոստիկանությունը հայտնաբերել է նրա գտնվելու վայրը:
Կարդացեք նաև՝