Logo

Վինտաժային «Գեղեցկուհի». Ջուլիա Ռոբերտսը 35 տարի անց վերստեղծել է իր պաշտամունքային կերպարը

18:31 / 02.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

 Ջուլիա Ռոբերտսը կրկնօրինակել է այն հագուստը, որը նա կրել էր 1990 թվականի «Ոսկե գլոբուս»-ին։

Հոլիվուդյան աստղը հյուր էր Նյու Յորքում կայացած «The Late Show with Stephen Colbert» հաղորդմանը: Ջուլիա Ռոբերտսին նկատել են Մանհեթենի միդթաունում գտնվող ստուդիայի դրսում: Նա հագել էր բաց մոխրագույն մետաքսե վերնաշապիկ և մի քանի երանգով ավելի մուգ կոստյում: Լայն ծալքերով նորաձև բլեյզերը համադրվել էր ազատ, բարձր իրանով տաբատի հետ:

Հագուստի աչքի ընկնող մանրուքը մուգ կապույտ փողկապն էր՝ յուրօրինակ կրծքազարդերով: Կերպարը լրացվել էր սև շրջանակով ակնոցներով և սրածայր քթով բարձրակրունկ կոշիկներով: Զարդերից Ջուլիան ընտրել էր դեղին ոսկե օղակաձև ականջօղեր: 
 
 
Ռոբերտսն ասել է, որ կոստյումն իր սիրելի հագուստներից մեկն է, և նա այն դեռևս պահում է իր պահարանում։ «Ես ինքս եմ սանրվածքս արել, ընկերուհիս՝ դիմահարդարումս... Ես պատկերացում անգամ չունեի, որ այն կդառնա այդքան պաշտամունքային կերպար։ Ես պարզապես կարծում էի, որ հիանալի տեսք ունեմ», - նշել է դերասանուհին։
 
 
 
 
 
 
fastnews-ads-banner