Logo

«Վիրուսի հետևանքները սարսափելի էին». Սյուզաննա Մելքոնյան (տեսանյութ)

00:25 / 28.11.2024Լուրեր
null

Նոյեմբերի 22-ին կայացել է Սյուզաննա Մելքոնյանի մենահամերգը։ Երգչուհին կատարել է Սելին Դիոնի, Ադելի, Շառլ Ազնավուրի հիթերից, ապա ներկայացրել իր նոր երգը՝ «Չկա մի օր»: Սյուզաննան բեմ է բարձրացել վատառողջ։ Համերգից հետո նա պատմել է այդ օրվա ապրումների մասին։ «Այս համերգով ինքս ինձ եմ հաղթել։ Օրեր առաջ «Լիվինգսթոնում» կայացավ մենահամերգս, որին սպասել ու պատրաստվել էի շատ երկար՝ որտեղ հրաշալի երգացանկ էր ընդգրկված: Կլինեմ անկեղծ ՝ վիրուսի հետևանքները սարսափելի էին։ Նույնիսկ 1 ամիս հետաձգելուց հետո համերգին լիարժեք չկարողացա ներկայանալ: Բայց ձեր սերն ու ջերմությունն աննկարագրելի են»,- գրել է երգչուհին:

 

fastnews-ads-banner