«Վիշապի տունը» սերիալի ստեղծող Ռայան Քոնդալը որոշ մանրամասներ է բացահայտել սերիալի 2-րդ եթերաշրջանի մասին, գրում է The Hollywood Reporter-ը։
«Դուք կհանդիպեք հինգ նոր վիշապի», - ասել է Քոնդալը:
Պրոդյուսերը հավելել է, որ գալիք սեզոնի նկարահանումները կսկսվեն «շատ շուտով»՝ 2023 թվականին։
Գրող Ջորջ Մարտինը, որի ստեղծագործությունների հիման վրա էլ նկարահանվել են «Գահերի խաղը» և «Վիշապի տունը», աջակցել է իր գրքերի էկրանավորման գաղափարին։ «Հեռուստասերիալների ադապտացիաները քննադատելու ճնշումը ոչինչ է վեպերի ավարտին սպասելու ճնշման համեմատ»,- ասել է նա։
HBO-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Վիշապի տունը» սերիալի նոր եթերաշրջանը կթողարկվի 2024 թվականի ամառվանից ոչ շուտ։