«Վիշապի տունը» սերիալի սցենարիստ Ռայան Քոնդալը խոսել է սերիալի երկրորդ սեզոնի մանրամասներից, հաղորդում է Deadline-ը:
Քոնդալի խոսքով՝ պրոդյուսերներն առաջին սեզոնում միտումնավոր դանդաղեցրել են պատմության տեմպը, որպեսզի հեռուստադիտողներին «գրավեն» նոր կերպարներով։
Երկրորդ սեզոնն ավելի դինամիկ կլինի, ինչպես «Գահերի խաղը»։ Նաև նոր սերիալն իր հետ ավելի շատ հումոր և «թեթևություն» կբերի։ Նա նաև նշել է, որ սեռական բռնության տեսարաններ ավելի քիչ կցուցադրվեն, քան «Գահերի խաղում» էր։
«Վիշապի տունը» «Գահերի խաղի» պրիքվելն է։ Շոուի գործողությունները տեղի են ունենում բնօրինակի իրադարձություններից մի քանի դար առաջ։ Ուշադրության կենտրոնում է Թարգարիեն ընտանիքը։
«Վիշապի տունը» սերիալի առաջին եթերաշրջանի վերջին դրվագը եթերում է եղել հոկտեմբերի 23-ին։
Հիշեցնենք, որ օրերս գրող Ջորջ Մարտինը, որի վեպերի հիման վրա էլ նկարահանվել է «Գահերի խաղը» սերիալը, ասել էր, թե քանի սեզոն է անհրաժեշտ «Վիշապի տունը» սերիալին։


