Logo

Ո՞վ է միզող տղան

Հեղինակ
naira-art
00:00 / 21.08.2020ՄՇԱԿՈՒՅԹ
6666 1 - Ո՞վ է միզող տղան

 

Բրյուսելն ասոցացվում է երեք բանի հետ՝ գարեջուր, շոկոլադ և «Միզող տղան»:

«Միզող տղան» փոքրիկ մի քանդակ է, որը ներառված է աշխարհի տասը ամենահայտնի արձանների շարքում:

Ով է այս տղան, որին այսքան ինտիմ պահին անմահացրել է քանդակագործը:

 

220px Bruxelles Manneken Pis cropped - Ո՞վ է միզող տղան

 

Որոշ աղբյուրներ պատմում են, որ արձանը  կանգնեցվել էր ի հիշատակ Գրիմբերգենի ճակատամարտի իրադարձությունների, երբ Գոտֆրիդ 3-րդ թագավորի որդու օրորորցը կախվել էր գյուղի վրա, որպեսզի ապագա թագավորի տեսքը ոգեշնչեր քաղաքացիներին, իսկ երեխան այնտեղից միզում էր ծառի տակ կռվող զինվորների վրա։ Մեկ այլ ավանդույթի համաձայն արձանը ի սկզբանե կոչված էր քաղաքացիներին հիշեցնել այն տղայի մասին, որը միզելով հանգեցրել է քաղաքային պատերի տակ թշնամու կողմից հրահրած հրդեհը:

 

e6b4e6c152f14aae8f8a77ff7b1ea89f 960x840 - Ո՞վ է միզող տղան

 

Արձանի ստեղծման ճշգրիտ տարեթիվը և հանգամանքները հայտնի չեն։ Որոշ տեղեկությունների համաձայն արձանն արդեն իսկ գոյություն ուներ XV դարում, հավանաբար 1388 թվականից։

Իր այժմյան տեսքը արձանը ստացել է 1619 թվականին՝ Ժերոմ Դյուկենուա արքունական քանդակագործի շնորհիվ։

Տարիների ընթացքում արձանի շուրջ ձևավորվել են մի քանի հետաքրքիր ավանդույթներ, օրինակ տոնական օրերին ջրի շիթը փոխարինել գինով կամ գարեջրով։

 

800px Manneken pis xmas - Ո՞վ է միզող տղան

 

Ժամանակ առ ժամանակ արձանին կոստյում են հագցնում։ Միզող տղային առաջին անգամ կոստյում է ուղարկել   բավարացի Մաքսիմիլիան-Էմմանուիլ կուրֆյուրստը՝ 1698 թվականին և այդ օրվանից դա ավանդույթ է դարձել։ Դա մեծ պատիվ է, որին արժանանում են քաղաքի պատվավոր հյուրերը։ Յուրաքանչյուր ամիս շատրվանի կողքին փակցվում է կոստյումների ցանկը, որի համաձայն տղան փոխում է իր զգեստները ողջ ամսվա ընթացքում։

 

Manneken Pis dracula - Ո՞վ է միզող տղան

 

«Զգեստապահարանը» կազմված է մի քանի հարյուր տարբեր հագուստներից։ Կոստյումները փոխվում են ըստ ցուցակի, որը կազմում է «Միզող տղայի բարեկամներ » հասարակական կազմակերպությունը: Կոստյումի փոխման արարողությունների ժամանակ սովորաբար նվագում է փողային  նվագախումբը:

 

MannekenPisDiablada - Ո՞վ է միզող տղան

 

Շատրվանից ոչ հեռու՝ քաղաքի կենտրոնական հրապարակի վրա Grote Maarkt՝ Թագավորական թանգարանում գտնվում է կոստյումների ցուցադրությունը, որտեղ ներկայացված են ավելի քան 800 զգեստ։

 

Manneken Pis in US Air Force costume - Ո՞վ է միզող տղան

 

Հազարավոր զբոսաշրջիկներ ամեն օր լուսանկարելով «Միզող տղային», տեղյակ չեն, որ դա բնօրինակ արփանը չէ, այլ կրկնօրինակը: Բնօրինակը պահվում է թանգարանում: Պատճառը՝ 1695 թվականից ի վեր բազմիցս իրականացված արձանի գողության դեպքերն են:

 

Manneken Pis in Ukrainian costume - Ո՞վ է միզող տղան

 

Փորձելով պահել «հրաշք-շատրվանի» փառքը, բրյուսելցիները քաղաքում տեղադրել են նաև «Միզող աղջկա» քանդակը:

 

110e3b7af68be688ef19a79c181cc1a5 - Ո՞վ է միզող տղան

 


fastnews-ads-banner