Logo

Որքա՞ն. «Նյուքասլը» շքեղ առաջարկ է կատարել Իմոբիլեի համար

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 16.06.2020ՍՊՈՐՏ
lazio striker ciro immobile celebrates scoring in 5 1 win vs sampdoria e1579513842680 - Որքա՞ն. «Նյուքասլը» շքեղ առաջարկ է կատարել Իմոբիլեի համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:50

-

-

Սաուդյան Արաբիայից «Նյուքասլի» պոտենցիալ գնորդները արդեն սկսել են ծրագրեր մշակել թիմի ուժեղացման համար առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում, տեղեկացնում է Gazetta dello Sport-ը։

Նոր ներդնողների հիմնական թիրախը «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն է։ 30-ամյա ֆուտբոլիստի դիմաց անգլիական ակումբը պատրաստ է վճարել 55 մլն. եվրո, իսկ հարձակվողին խոստանում է տարեկան 16 մլն. եվրո աշխատավարձ ու 5 տարվա պայմանագիր: Այսպիսով, ֆուտբոլիստը, նրա տրանսֆերը, աշխատավարձը, ընդհանուր առմամբ արաբներին կարժենան 135 մլն. եվրո։

Հռոմեական ակումբը դեռևս չի այրվում Իմոբիլեին հրաժեշտ տալու ցանկությամբ ու մտադիր է ֆուտբոլիստին առաջարկել նոր պայմանագիր մինչև 2025 թվականը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


fastnews-ads-banner