Թվում է, թե յուրաքանչյուր նոր նախագծի հետ Զենդայայի հայտնիությունը միայն ավելանում է, ինչը նշանակում է, որ դերասանուհու եկամուտն ավելի է մեծանում։ Դերասանուհու մասնակցությամբ հայտնի սերիալներից է «Էյֆորիան»։ Puck News-ը հայտնել է, թե որքան է նա վաստակում մեկ դրվագում նկարահանվելու համար:
Պարբերականի տվյալներով՝ յուրաքանչյուր էպիզոդում նկարահանվելու համար հոլիվուդյան աստղը կստանա մեկական միլիոն դոլար։
Հաղորդվում է, որ դերասանուհին պայմանագիր է կնքել HBO ստուդիայի հետ, որը զբաղվում է նախագծի արտադրությամբ, դառնալով ոչ միայն գլխավոր դերակատարներից, այլև սերիալի պրոդյուսերը։ Այսպիսով, Զենդայան կդառնա ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանուհիներից մեկը:


