Logo

«Ուենսդեյը» 2022 թվականի ամենադիտված հեռուստաշոուն է՝ առաջ անցնելով «Վիշապի տունը» սերիալից

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:20 / 14.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Ուենսդեյ-սերիալ-2022

«Ուենսդեյը» շրջանցել է «Վիշապի տունը» սերիալին՝ դառնալով 2022 թվականի ամենադիտված շոուն, հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով Samba TV-ին։

Ընկերության տվյալներով՝ սերիալների մեծ մասը դիտողներին գրավում է թողարկումից հետո միայն առաջին 15 օրվա ընթացքում։ Սակայն «Ուենսդեյը» բացառություն էր. առաջին երկու շաբաթվա ընթացքում շոուն հավաքել է ընդհանուր դիտումների 66%-ը, որից հետո երկար ժամանակ պահպանել է դիտումների մակարդակը։ Ըստ Samba TV-ի՝ դա պայմանավորված է սերիալի՝ սոցիալական ցանցերում վիրուսային դառնալով:

«Z սերնդի ներգրավումը կարող է դառնալ երկարաժամկետ դիտելիության բանալին, ինչպես «Ուենսդեյ» և «Վիշապի տունը» սերիալների դեպքում է»,- ասվում է Samba TV-ի զեկույցում:

«Ուենսդեյ» սերիալի պրեմիերան կայացել է Netflix-ում նոյեմբերի 23-ին։ Սերիալը պատմում է Մորտիշա և Գոմես Ադամսների դստեր մասին, որն անսովոր ունակություններ ունի: Նախագծում նկարահանվել են Ջեննա Օրտեգան, Գվենդոլին Քրիսթին, Քեթրին Զետա-Ջոնսը, Լուիս Գուսմանը, Քրիստինա Ռիչին, Ռիկի Լինդհոումը և Էմմա Մայերսը։ 

Կարող եք կարդալ նաև՝ 

«Ես արյուն եմ սիրում, ինձ միշտ դուր են եկել վանող բաները». 5 փաստ Թիմ Բարթոնի «Ուենսդեյ»-ի աստղ Ջեննա Օրտեգայի մասին

fastnews-ads-banner