Logo

«Ուենսդեյը» երկրորդ սեզոն կունենա

10:50 / 09.01.2023• ՄՇԱԿՈՒՅԹ
Ուենսդեյ-ֆիլմ

Թիմ Բարթոնի «Ուենսդեյ» սերիալը պաշտոնապես երկարաձգվել է երկրորդ սեզոնով: Այդ մասին հայտարարել է Netflix-ը՝ հրապարակելով շարունակության կարճ թիզերը։

Նախագիծը դարձել է ամենադիտված անգլիալեզու շոուն սթրիմինգային ծառայության պատմության մեջ՝ «Տարօրինակ դեպքեր»-ից («Stranger Things») հետո։

Երկրորդ սեզոնի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

«Ավելի շատ տառապանքներ են սպասվում», - ասվում է Netflix-ի հայտարարության մեջ:

«Ուենսդեյ» սերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին։

Սերիալն արդեն հասցրել է նոմինացվել «Ոսկե գլոբուս»-ի «Լավագույն սերիալ (մյուզիքլ կամ կատակերգություն)» անվանակարգում, իսկ գլխավոր դերակատար Ջեննա Օրտեգան հավակնում է կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի կոչմանը։

fastnews-ads-banner