Logo

«Մեզանից վերջինները» սերիալը` լավագույն խաղային էկրանավորում

Հեղինակ
Արման Գասպարյան
16:35 / 24.03.2023Սերիալներ
Բացառիկ
Մեզանից վերջինները

Կինոն վերջապես սկսել է լուրջ ընդունել համակարգչային խաղերը, ինչի արդյունք դարձավ այս տարվա լավագույն սերիալներից մեկը (եթե ոչ լավագույնը)։ Խաղային աշխարհը ստիպված էր բավականին երկար ու բարդ ճանապարհ անցնել` համոզելու համար կինեմատոգրաֆիստներին, որ համակարգչային խաղերը վաղուց արդեն պարզագույն ժամանց չեն, այլ բարդ, կոմպլեքսային արվեստի գործեր, որոնք ներառում են ոչ միայն կինոյին հատուկ էլեմենտներ` պատմություն, ռեժիսուրա, օպերատորական աշխատանք, դերասանական խաղ, այլև այն, ինչ կինոն չի կարող ապահովել. հանդիսատեսի անմիջական մասնակցությունը պատմության ընթացքին, նրա ներգրավվածությունն ու ազդեցությունը հերոսների ճակատագրի վրա։

Ցավոք, մինչ այժմ կինոն այնքան էլ լավ չէր հասկանում խաղերը։ Կուլտային գլուխգործոցներն էկրաններ տեղափոխվելիս կորցնում էին բացարձակապես ամեն ինչ` վերածվելով միջակ, արագ մոռացվող փոփքորնային աղբի։ Պատճառը` խաղի հաջողությունից կարկանդակի իրենց կտորը ցանկացած միջոցով պոկել ուզող պրոդյուսերների ագահությունն էր, խաղային կոնցեպտը չընկալող սցենարիստների կարճատեսությունն ու խաղերը ցածր ժանր համարող ռեժիսորների գոռոզությունը, որոնք վստահ էին, որ կարող են ավելի լավ անել, բայց միշտ անում էին շատ վատ։ 

HBO-ի «Մեզանից վերջինները» (The Last of Us) սերիալը կոտրեց այս անիծված շրջանն ու արեց դա այնպիսի աղմուկով, որ այսուհետ խաղ ստեղծողները տասն անգամ կմտածեն, մինչև իրենց զավակին կինեմատոգրաֆիստներին վստահելը, իսկ կինեմատոգրաֆիստները հարյուր անգամ մտածելու են, մինչև որևիցե խաղի երկրպագուներին հերթական անգամ զայրացնելը։ Իսկ հաջողության բանաձևը մեկն է. ոչ միայն խաղի էկրանավորումը վստահել տաղանդավոր մարդկանց, այլև սահմանել խիստ վերահսկողություն։ Ու վերահսկողը պիտի լինի ամենասրտացավ մարդն այս իրավիճակում` խաղի «հայրը»։  

Մենք դիտել ենք «Մեզանից վերջինները» սերիալի առաջին սեզոնն ու ներկայացնում ենք տպավորությունները։ Սերիալն արդեն երկարացվել է երկրորդ սեզոնով, վստահ ենք` կլինի նաև երրորդը, որովհետև երկրորդ խաղը բավականին մեծ է` երկու լիարժեք սեզոնում տեղավորելու համար։ 

2003թ․-ին աշխարհում մոլեգնող սնկային վարակը, որը մարդկանց վերածում է ագրեսիվ ու անգիտակից զոմբիների, շատ արագ ոչնչացնում է մարդկության մեծ մասին։ Մնացածը կամ ապրում են կառավարությունների ձևավորած դիկտատուրայի ներքո, կամ պայքարում են այդ դիկտատուրայի դեմ, կամ էլ զբաղվում են ավազակությամբ ու թալանով։ Գլխավոր հերոսը` Ջոելը (Պեդրո Պասկալ) պետք է Բոստոնի կոմունայից Մասաչուսեթսի կապիտոլիում տեղափոխի դեռահաս աղջկա` Էլլիին (Բելլա Ռամսի)` ճանապարհին փորձելով խուսափել թե՛ վարակվածների, ու թե՛ կենդանի մարդկանց հետ բախումից։ 

Սերիալի մասին կպատմենք` գրեթե առանց խաղին հղում անելու, միայն նշենք, որ խաղի հեղինակ Նիլ Դրաքմանը, որն այստեղ հանդես է եկել թե՛ որպես շոուռաներ, թե՛ որպես պրոդյուսեր, սցենարի հեղինակ ու էպիզոդներից մեկի ռեժիսոր, կարողացել է սերիալում պահպանել խաղի կարևոր դրվագներն ու փոխել այն, ինչ կինոյի լեզվով ավելի տպավորիչ կլինի փոփոխված տեսքով. արդյունքում ստացվել է իդեալական բալանս սկզբնաղբյուրին հավատարիմ լինելու ու նորարարության միջև։ 

Մյուս շոուռաները` «Չեռնոբիլ» (Chernobyl) սերիալի հեղինակ Քրեյգ Մեյզինը, պատասխանատու է եղել խորը դրամատիզմով ու հարուստ խաղը է՛լ ավելի դրամատիկ ու համոզիչ կինոլեզվի փոխանցելու համար։ Մեյզինը, որպես «կենցաղային սասփենսի» մեծ վարպետ, արդեն պիլոտային էպիզոդում կառուցում է փլուզվող աշխարհի ու սրընթաց ոչնչացող քաղաքակրթության այնպիսի հյութեղ պատկեր, որ ապոկալիպտիկ ցանկություններ ունեցող մարդիկ անգամ սարսափից կառչելու են աթոռի բռնակներին։

Մնացյալ պատմությունը` անշտապ, ավելի շատ նման Ջոն Հիլքոութի «Ուղուն» (The Road), քան դասական զոմբի պոստապոկալիպտիկների, սկզբում կանցկացնի հանդիսատեսին Ջոելի անձնական դժոխքով, իսկ հետո` էլի ու էլի առանձին մարդկանց դժոխքներով, որոնք, սերտաճելով, վերածվել են մեկ, ամունակուլ սուպերդժոխքի, որը սնվում ու մեծանում է մարդկային քաղաքականության մոխրի վրա։ 

Հեղինակները միտումնավոր խուսափում են վարակվածներին (քլիքերներին) առատորեն ցուցադրելուց` կենտրոնանալով մարդկանց վրա, որպես զգեստապահարանի դռան հետևում թաքնված իրական հրեշներ պատկերելով մարդկանց, որոնք քաղաքականության անկումից հետո կորցնում են ամեն մարդկայինը։ Միաժամանակ, առանձին խիստ էմոցիոնալ էպիզոդների, կամ գլխավոր հերոսների միջև առաջացող կապվածության պատկերման միջոցով Մեյզինն ու Դրաքմանը պատմում են մեռած աշխարհի մարմնում ապրող հույսի մասին։ Թե ինչի՞ այն կվերածվի, արդյո՞ք դրա հետևում հերթական հրեշավոր երախն է, թե՞ աշխարհը դեռ կարելի է փրկել, կիմանաք սերիալը դիտելով։ 

«Մեզանից վերջինները» թանկարժեք, ամբիցիոզ, հիանալի նկարված, մեծ վարպետությամբ խաղացված սերիալ է, որին կարելի է միայն ու միայն հաջողություն մաղթել։ 

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

12:53 / 18.05.2025 • Լուրեր

Հայաստանը 20-րդն է «Եվրատեսիլ 2025»-ում, հաղթեց Ավստրիան

18:26 / 16.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր

17:49 / 16.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Fastex-ն ու AKNEYE-ը՝ Աֆրիկայում

15:14 / 16.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսի բացումը

11:52 / 16.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Շվեյցարիայում ավարտվեց «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակիչը

12:11 / 15.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն

Պաշտոնական
17:15 / 14.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Լեոնարդո ԴիԿապրիոն Կաննի կինոփառատոնում պատվավոր մրցանակ է հանձնել Ռոբերտ Դե Նիրոյին

12:04 / 14.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
58-ամյա Սալմա Հայեկը բիկինիով ցուցադրել է իր կազմվածքը

22:02 / 13.05.2025 • Լուրեր

Ի՞նչ է կատարվում Պատանի հանդիսատեսի թատրոնում, ինչի՞ց են դժգոհ դերասանները, ի՞նչ է պատասխանում քաղաքապետարանը

12:46 / 13.05.2025 • Լուրեր

Էմին Թորոսյանին հեռացրել են Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից, ըստ լուրերի՝ նրան կփոխարինի Տաթև Հովակիմյանը

23:18 / 12.05.2025 • Լուրեր

«Ոչ ոք ոչ մեկին չի դավաճանել. դա համատեղ որոշում էր». Միխայիլ Գալուստյանի կին

23:00 / 12.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Ես հղի չեմ». Իվետա Մուկուչյան

22:39 / 12.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Սա Երևանն է»․ յուրօրինակ համերգ՝ նվիրված Երևանին

13:24 / 12.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Ջուլիանա Գրիգորյանը Հասմիկ Պապյանի նամակի մասին. «Երբեք ինձ չի սիրել, երբեք չի ուրախացել իմ շռնդալից հաջողություններով։ Ախր դա մոր, կնոջ, արվեստագետի քայլ չէր»

12:42 / 12.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Ծնվել է Սարիկ Անդրեասյանի և Լիզա Մորյակի երկրորդ երեխան

23:03 / 11.05.2025 • Լուրեր

fastnews-video-icon
Պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան - «Որդիս» (տեսանյութ)

22:39 / 11.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Ադրինե Աճեմյանը «Miss World» մրցույթի բացմանը կրել է «Երևանյան տարազ»

19:28 / 10.05.2025 • Լուրեր

«Մայիսի 9-ին մեզ խնայեիր․ 2020-ին քո սիրելի խաղընկերն առաջինը երգեց Շուշիում»․ Հասմիկ Պապյանի նամակը՝ Ջուլիանա Գրիգորյանին

00:09 / 10.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Մենչի դուստրն ամուսնանում է

22:54 / 09.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«8 ամսական հղի էի՝ գնացինք Խուստուփ, ցավերս սկսեցին, Կապանի բուժկենտրոնում ասացին՝ անցի՛ր ծնարան»․ Անի Խաչիկյան

18:04 / 08.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Մահացել է Շերոն Սթոունի մայրը

15:33 / 08.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Fastex-ի պլատինե հովանավորությամբ Դուբայում կայացել է Token 2049 խոշորագույն կրիպտո միջոցառումը

16:25 / 07.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
2025 թվականի Met Gala-ի լավագույն աստղային կերպարները

02:29 / 07.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«6 տարի հանդիպում էի այլ տղայի հետ, հայտնվեց Սոսը, սկսեցի հանդիպել Սոսի հետ, չպետք է ցավեցնեի այդ տղային»․ Լյուսի Հայրապետյան

13:00 / 06.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Գուժ Մանուկյան․ «Երջանիկ եմ իմ անցած տարիներով»

23:23 / 05.05.2025 • Լուրեր

«Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Բազել

23:10 / 05.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Լևոն Ղոզյանն ու իր թիմը հաղթեցին ֆրանսիական «The Voice»-ում

15:51 / 05.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Նաոմի Քեմփբելին արգելել են մասնակցել Met Gala-ի ընթրիքին

14:06 / 05.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Շերի որդին բաժանվել է կնոջից 11 տարվա ամուսնությունից հետո

13:19 / 05.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Դեյվիդ Բեքհեմը 50-ամյակը նշել է Լոնդոնի էլիտար ռեստորաններից մեկում

00:33 / 05.05.2025 • Լուրեր

Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնը հյուրախաղեր կունենա Անապայում

00:07 / 05.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Պատերազմ, բարեկամություն, սեր, կորուստ և հաղթանակ․ կայացավ «Պատերազմ և քոչարի» ֆիլմի պրեմիերան

Բացառիկ
20:46 / 04.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Ինչո՞ւ է Անջելինա Ջոլին վարձել մարդասպանի

00:07 / 04.05.2025 • Լուրեր

«Մրցախայտառակություն»․ Մհեր Բաղդասարյանը դժգոհ է «Խազերի» ընտրությունից

19:29 / 03.05.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Գալուստյանը դավաճանել է կնոջը

17:37 / 03.05.2025 • Լուրեր

ՀՀ կինոգործիչները բաց նամակով դիմել են Ժաննա Անդրեասյանին

23:35 / 01.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
«Այս մրցանակին բազմիցս արժանանալուց հետո հիմա ես եմ հանձնում այն շատ արժանի ու սիրված Սոնա Ռուբենյանին»․ Սիրուշո

22:59 / 01.05.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
Սոնա Ռուբենյանի 1-ին մրցանակը, Արամ MP3-ի և YellowHeart-ի հաղթարշավը. կայացավ «Խազեր» մրցանակաբաշխությունը

Բացառիկ
15:06 / 30.04.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
ՍոֆթԿոնստրակտը մասնակցել է CCF լավագույն գործատուների փառատոնին

13:16 / 30.04.2025 • ՄՇԱԿՈՒՅԹ

fastnews-photo-icon
Միխայիլ Գալուստյանը բաժանվել է կնոջից 18 տարվա ամուսնությունից հետո

fastnews-ads-banner