Logo

Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 09.10.2020ՄՇԱԿՈՒՅԹ
մարդիկ - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով, Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Այդ պահից մինչ օրս մի շարք ճանաչված, հայ և օտարազգի, աստղեր անդրադարձել են այս թեմային…

Սեբու Սիմոնյան

121061044 1208056212912928 6533907758698256756 n 1 - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

««Մենք ենք, մեր սարերը »,- այսպես է կոչվում Արցախի հայտնի հուշարձանը` «Դեդո-Բաբո» հսկա քանդակը: Անգամ տարեցները պատրաստ են զենք վերցնել՝ ի պաշտպանություն Արցախի: Ես բազմիցս առիթ եմ ունեցել՝ այցելելու այս դրախտային վայր: Ես աղոթում եմ Հայաստանի ու Արցախի մեր եղբայրների և քույրերի համար, որոնք քաջաբար ժպտում են և պարում՝ ադրբեջանական ագրեսիայի դիմաց»:

Ստեֆանո Պիետրոդարկի

121090041 3543710305691001 1188864467396051701 n 1 - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

Իտալացի հայտնի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին գրում է․
«Ես խնդրում եմ բոլորին աղոթել Հայաստանի համար. գեղեցիկ երկիր՝ հրաշալի մարդկանցով, որն արժանի չէ նման վերաբերմունքի։ Միջազգային հանրությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի, քանի որ այլևս անհնար է ժամանակ ձգձգել և ձեռնպահ մնալ։ Ամբողջ սրտով հույս ունեմ, որ ամեն ինչ շատ շուտով կկարգավորվի Արցախում։ Սիրում եմ քեզ, Հայաստան»։

Վլադիմիր Պոզներ

22805082 min 4 1 960x546 - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

«Ինձ շատերն են խնդրում տեսակետ արտահայտել Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին: Ավելի ճիշտ, ինձ այդ մասին խնդրում են շատ հայեր: Ադրբեջանցիներից նման խնդրանքներ չեն եղել:

Ցանկացած դիրքորոշման երկու կողմ կա: Առաջինը՝ էմոցիոնալ կողմն է: Ես շատ եմ եղել Հայաստանում, շատ հայ ընկերներ ունեմ, և շատ լավ հիշում եմ, թե ինչ է եղել 1915 թվականին. այն, ինչը շատ երկրների կողմից ընդունված է՝ հայերի Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից: Ես լսել եմ Ադրբեջանի նախագահի մի շարք ելույթներ՝ հայերի՝ գոյություն ունենալու իրավունքի մասին: Էմոցիոնալ մակարդակում ես Հայաստանի կողմից եմ: Սակայն կա երկրորդ կողմը, որը պահանջում է կշռադատված, օբյեկտիվ գնահատական: Այստեղ չի կարող լինել ոչ «կողմ», ոչ «դեմ»: Ցավոք, ես նման գնահատական տալ չեմ կարող, որովհետև այդքան էլ լավ չեմ տիրապետում իրավիճակին, ես ոչ այս խնդրի մասնագետն եմ, ոչ էլ մարդ, որը որպես լրագրող, զբաղվում է այս խնդրով:

Եթե Ղարաբաղում պատերազմ է, ՄԱԿ-ի խնդիրն է անմիջապես խառնվել այս հարցին: Եթե որևէ երրորդ երկիր խառնվի այս հարցին, միջազգային հանրությունը պիտի պահանջի, որ այդ երրորդ երկիրն անմիջապես դադարեցնի այդ գործողությունները՝ խիստ սանկցիաների սպառնալիքներով: Վերջապես, կարևոր է երկու երկրների ղեկավարներին բերել բանակցությունների դաշտ և հասնել այս բարդ խնդրի խաղաղ կարգավորման»…

Փիթեր Գեբրիել

197995 - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

«Հենց դուդուկի՝ հնարավոր է աշխարհի ամենահոգեթով երաժշտական գործիքի կախարդանքն է ինձ ծանոթացրել  Հայաստանի հետ: Երբ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի 70-ամյակն էր բոլորում, իմ աստղագետ հայ ընկեր Գարիկ Իսրայելյանը  հրավիրեց ինձ իր երկիր՝ այն տեսնելու և միասին տոնակատարություններին մասնակցելու համար: Ինձ շատ դուր եկավ փորձը, ջերմությունն ու առատությունը, սնունդն ու ամենուր տարածվող ժամանակակից պոզիտիվը մարդկանց:

Իմ այցի ընթացքում ինձ ուղեկցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ստեղծված 1,5 միլիոն հայերի հիշատակի հավերժացման համար, որոնք սպանվել են թուրքական կառավարության կողմից 1914-1917 թվականներին՝ Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև այժմ շարունակվող ռազմական գործողություններն իսկապես սարսափելի են և մենք պետք է ամբողջ ուժով պրոպագանդենք կրակի դադարեցման անհրաժեշտությունը, սակայն հաղորդագրություններ ենք լսում այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը 80 հազար թուրք զինվորական է տեղակայել Հայաստանի հետ սահմանին: Սա սարսափելի իրողություն է, որից պատմության մութ ձայներն են լսվում:

Խնդրում եմ, հորդորեք ձեր դիվանագետներին, Բրյուսելին, ՆԱՏՕ-ին, ՄԱԿ-ին մասնակցել այս ամենին՝ քանի դեռ չեն սպանվել ավելի շատ թվով մարդիկ:

Շնորհակալ եմ»:

Տիգրան Համասյան

3811dda006d13f58a9e7aa1632d21d22 2 2 960x546 - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

«Սովորաբար չեմ սիրում քաղաքական որևէ հայտարարություն անել, քանի որ իմ «աշխատանքն» է համախմբել մարդկանց՝ սեր տարածելով երաժշտության միջոցով: Բայց շատ դժվար է լռություն պահպանել, երբ մարդիկ, ում ճանաչում ես, անմեղ, խաղաղ բնակիչներ հարձակումների, հրետակոծման, ռմբակոծման են ենթարկվում Ադրբեջանի լայնամասշտաբ մարտական գործողությունների ընթացքում։
Հենց հիմա Հայաստանը հարձակման է ենթարկվում Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանի կողմից: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական բնակչությանը, կրակ բացելով Ստեփանակերտի եւ այլ շրջանների ուղղությամբ: Հայաստանը դատապարտում է այս ակտը։ Հետեւանքների ամբողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի՝ զինվորական եւ քաղաքական ավտորիտար ռեժիմի վրա՝ Թուրքիայի ռազմական աջակցությամբ, որը 4000 վարձկանների է վարձել (կարծես ցանկանալով կրկնել Հայոց ցեղասպանությունը)։
Այս պասին Արցախի սահմանների ողջ երկայնքով ծանր մարտեր են ընթանում Ադրբեջանի գրոհների պատճառով, որոնք հակասում են Ժնևի կոնվենցիային։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը ոչ միայն ռասիստական է ու ֆաշիստական, այլև ցույց է տալիս ցեղասպան միտումների տարրերը»…

Nas Daily

«Այս օրերին պատերազմ է ընթանում, որի մասին աշխարհը չի խոսում.

Այն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի մասին, մարդիկ մահանում են. Ես քաղաքագետ չեմ, բայց ես հնարավորություն եմ ունեցել տեսնել Հայաստանը՝ մոտիկից: Ես կարծում եմ, որ այս ծանր օրերին յուրաքանչյուրը պիտի տեսնի այս երկիրն ու այս հրաշալի մարդկանց: Հույս ունենանք, որ շուտով կտեսնենք այս հակամարտության ավարտը»:

Գարիկ Մարտիրոսյան

Գարիկ Մարտիրոսյանը գրառում էր կատարել՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի: Որոշ ժամանակ անց հայտնի հումորիստը հեռացրեց իր գրառումը, ինչն էլ դժգոհության մեծ ալիք բարձրացրեց:

1dgar 2 - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին4F2A8603 1 960x613 - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

Ավելի ուշ,  հայտնի հումորիստը Վլադիմիր Սոլովյովի հետ ուղիղ եթերում խոսում է Ղարաբաղյան հակամարտության մասին։ Նա ներկայացրել է իրավիճակը և խոսել է այն մասին, որ խաղաղ բնակչությունն է ենթարկվում բռնության: Մարտիրոսյանը նաև նշել է, որ հայկական կողմը որևէ մոտիվացիա չուներ՝ առաջինը սկսելու պատերազմական գործողությունները: Մարտիրոսյանը, հղում անելով պատմական փաստերին, նշել է, որ Արցախը միշտ բնակեցված է եղել հայերով. ինչի կենդանի ապացույցն են բազմաթիվ հայկական եկեղեցիները: Գարիկն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին՝ շեշտելով, որ Ռուսաստանը հայերի միակ դաշնակիցն է…

Լևոն Արոնյան

Լևոն Արոնյան - Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

«Հարգելի ընկերներ, կարծում եմ, որ պետք է հստակեցնեմ իմ դիրքորոշումը և կիսեմ զգացմունքներս ձեզ հետ: Տեսեք, մեկ անգամ չէ, որ ես գրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում շատ ադրբեջանցի շախմատիստների, երաժիշտների, մարդկանց: Ես համոզված եմ, որ մենք ՝ մարզիկներս, պետք է միավորվենք և միավորենք ազգերին:

Պատճառը, որ ես չկարողացա լռել, այն է, որ իմ երկիրը ենթարկվում է հարձակման ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից: Սա ինձ համար անհավատալի է, քանի որ գրեթե յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր արդեն ընդունել է 1915-1918 թվականներին Հայոց ցեղասպանության փաստը, որի արդյունքում սպանվեցին ավելի քանի մեկուկես միլիոն հայեր:Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, մեկ օրինակ բերեմ․․.Պատկերացրեք, եթե իսրայելա-պաղեստինյան պատերազմի ժամանակ, 1960-ականներին կամ ավելի ուշ, Գերմանիան զորքեր ուղարկեր Իսրայելի դեմ կռվելու, և Գերմանիայի նախագահը բարձրաձայն հայտարարեր, որ հրեական ժողովրդին պետք է դաս տալ․․․ Սյուռ է, ​​չէ՞, հնչում․․․ Այսպիսով, նվազագույնը, որ ես կարող եմ անել նման իրավիճակում, բոլորիդ իրազեկելն է և դրանով իմ ժողովրդին օգնելը:

Ես չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչպես է սկսվել մեր երկրների միջև թշնամանքը: 1980-ականների վերջին Սումգայիթում և Բաքվում հայ բնակչության ջարդեր տեղի ունեցան, ինչը ստիպեց շուրջ 250 հազար հայերի թողնել ամեն ինչ և հարգված և հաջողակ մարդկանցից վերածվել փախստականների: Ցավոք, պատերազմի վայրագությունները երկու կողմերին էլ վնաս են հասցնում:
Ես մի բան գիտեմ, երբ Հայաստանի և Ադրբեջանի խելացի մարդիկ հանդիպում են, շատ ավելի լավ են իրար հասկանում և հարգում, քան առցանց հարթակներում է։Եվ խնդրում եմ, մի՛ ասեք ինձ, որ ամեն բան չի կարող լուծվել բանակցությունների միջոցով:

Եթե ​​գաք բանակցության, և ձեր ասածը լինի միայն, ասենք՝ հանձնվեք, լքեք ձեր ժողովրդին, ապա մենք կմտածենք, որ սա բանակցություն չէ, այլ շանտաժ: Յուրաքանչյուր երկխոսություն փոխադարձ հարգանքի կարիք ունի, որպեսզի չվերածվի երկու մենախոսության: Ես անասելի տխրություն եմ զգում, երբ տեսնում եմ երիտասարդ մարդկանց, ովքեր նոր էին սկսել կյանքը, բայց զոհվել են պատերազմի պատճառով:
Ամեն անգամ, երբ դա պատահում է, ես մտածում եմ, որ այդ ես պետք է զոհվեի, քանի որ հասցրել եմ ապրել, հասցրել եմ տեսնել կյանքը։ Ես ցավում եմ յուրաքանչյուր զինվորի, քաղաքացիական անձի, յուրաքանչյուր ծնողների համար: Ես գիտեմ, որ ես հպարտություն եմ զգալու, եթե իմ ընկերները, իմ ապագա երեխաները և ես կարողանանք պաշտպանել մեր ազգը: Դա մեր պարտականությունն է, և որպես հին ժողովուրդ, մենք մեր գոյության համար պարտական ​​ենք հերոսներին, ովքեր եկել են մեզնից առաջ և օգնել մեզ գոյատևել որպես ազգ:Թող Աստված խաղաղություն և բարեկեցություն բերի բոլորիս»…

Քսենյա Սոբչակ

%D5%BD%D6%85%D5%A2%D6%81%D5%B0%D5%A1%D5%AF%D5%AF%D5%AF%D5%AF - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին
Քսենյա Սոբչակը իր յութուբյան ալիքում խոսել է Արցախում տիրող իրավիճակի մասին։ Նա նշել է, որ խնդիրն իր համար շատ անձնական է, քանզի ժամանակին նրա հայրը՝ Անատոլի Սոբչակը, արաջարկում էր իր մանդատը հանձնել Լեռնայի Ղարաբաղի ներկայացուցչին… Քսենյան նաև անդրադարձել է Ռուսաստանի դիրքորոշմանը։

Եվգենի Կիսին

« With you, Armenia » (Քեզ հետ, Հայաստան). Գրում է կոմպոզիտոր, վիրտուոզ֊դաշնակահար Եվգենի Կիսինը…

Էլթոն Ջոն

120911685 1003155423482149 967984708612125803 n 1 - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

«Ես էլ եմ այսօր տեղադրում այս կարմիր քառակուսին՝ որովհետև ուզում եմ #խաղաղությունհայերիհամար/ #PeaceForArmenians

2018 թվականի մայիսին ես այցելեցի այդ գեղեցիկ երկիրը և ապշած էի Հայաստանի բնակչության՝ իմ հանդեպ բարության և մարդասիրության դրսևորումներից։ Հիմա Հայաստանը և Արցախը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ենթարկվում են հարձակումների։ Նշանառության տակ են նաև խաղաղ բնակիչները, և բազում մահեր են լինում երկու կողմերում էլ: Հայերը լավ մարդիկ են և արժանի են խաղաղության այսքան տարիների հալածանքներից հետո»։

Ավելի ուշ երգիչը ջնջել է վերոնշյալ գրառումը և տեղադրել նորը, որտեղ ասվում է.
«Ես խորապես ցավում եմ՝ տեսնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը։ Անձնապես եղել եմ երկու երկրներում էլ ու երկուսում էլ արժանացել եմ ջերմ ընդունելության։ Աղոթում եմ, որ երկու երկրներում էլ դաժանություններն ավարտվեն»։
120965150 1681670858673840 9103216411224269460 o - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

Xzibit

120998834 1680626142111645 2787985160395691817 o - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

Ամերիկացի ռեփեր, դերասան և հաղորդավար Xzibit-ը՝ ի աջակցություն Արցախի:

Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյան-Վեսթը կայցելի Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին տեղեկացրել է Արցախյան իրադրության մասին.

«Կոչ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը  Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացրեք  Թուրքիային` դադարեցնել զենք և մարտիկներ ուղարկել Բաքու: Արցախում հայերը հարձակման են ենթարկվել: Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը `պաշտպանելու Արցախը և Հայաստանը»…

Այնուհետև ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում վերահրապարակել են պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի «Ճանաչենք Արցախը» գրառումը։

c9361185879587a516aab20f6d3889e0 1 - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

 

 Քլոե Քարդաշյաններ

6778dc503fb570e3312f8eb48db43ad0 - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

Հայազգի Քլոե Քարդաշյանը Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում վերահրապարակել են պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի «Ճանաչենք Արցախը» գրառումը։ Ավելի վաղ Քլոե Քարդաշյանը խնդրել էր բոլորին՝ միանալ իր և հայազգի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի նախաձեռնությանը՝ «Արցախի քաղաքացիական բնակչության վրա անառարկելի հարձակումների մասին տեղեկությունները տարածելու համար»։

Քորթնի Քարդաշյան

1030847 1 - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

«Արցախի հայերն Ադրբեջանի կողմից ենթարկվում են հարձակման: Այդ մասին անհրաժեշտ է տեղեկացնել միջազգային հանրությանը, լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին և կառավարություններին»,- նշել է նա ու հավելել, որ Արցախի հայերն այժմ կանգնած են  էթնիկ զտման եզրին: Քորթնին ընդգծել է, որ անհրաժեշտ է վերջ տալ մարդկության դեմ ուղղված հանցագործությանը: «Մենք պետք է հորդորենք մարդկանց հիմա կապ հաստատել  ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դատապարտլու համար»

Սերժ Թանկյան

197652 - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը բազմաթիվ անգամ անդրադարձավ Արցախյան պատերազմին, Նա նաև կոչ արեց հշմիջազգային հանրությանը ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը.

«Մենք պետք է այնպես անենք, որ երկրները սկսեն ճանաչել Արցախի Հանրապետությունը, որպեսզի պաշտպանեն Արցախի խաղաղ բնակիչներին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող անօրինական և անխոհեմ ահաբեկչություններից»:

Շավո Օդաջյան

22805082 min 4 2 - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

System of a Down խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը նույնպես կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը:

Ջեք Բլեք

Jack Black Countdown Rep - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ջեք Բլեքն իր էջում տեղադրել է կարմիր պատկեր՝ միանալով Սերժ Թանկյանի նախաձեռնությանը: Նա գրել է.

«Թանկագին ընկերներ, խնդրում եմ օգնեք: Հենց հիմա տեղադրեք այս նույն լուսանկարը ձեր էջերում՝ #PeaceForArmenians հեշթեգով: Արցախի հայերը հարվածի տակ են, ցույց տուր քո աջակցությունը: Թուրքիան և Ադրբեջանը ագրեսիա են դրսևորում, նրանք ահաբեկիչներ են վարձել և թիրախավորում են խաղաղ բնակչությանը: Հարյուրավոր մարդիկ անհարկի զոհվել են, երկու կողմից էլ, ընդամենը մի քանի դժոխային օրվա ընթացքում:Եկեք վերջ տանք այս ամենին: Խնդրում եմ, կիսվեք սրանով բոլոր նրանց հետ, ում ճանաչում եք»…

Ջեք Բլեքը նաև տեղադրել է Համահայկական Հիմնադրամի հղումը՝ հորդորելով նվիրատվություն կատարել:

Քարդի Բի

120896850 673664816610363 5957667508259973579 n - Ովքե՞ր անդրադարձան Արցախյան պատերազմին

Երգչուհի Քարդի Բին իր ինստագֆրամյան հետևորդներին հորդորել է մասնակցել Արցախին աջակցելու նպատակով կազմակերպված դրամահավաքին:

 

 


fastnews-ads-banner