Թիմ Բարթոնի «Ուենսդեյը» («Wednesday») դարձել է Netflix-ի ամենադիտվող անգլիալեզու սերիալը՝ առաջ անցնելով «Տարօրինակ դեպքեր» («Stranger Things») սերիալի չորրորդ սեզոնից։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում սերիալն ունեցել է 341,2 միլիոն ժամ դիտում։
Նախկինում ռեկորդը պատկանում էր «Stranger Things»-ի 4-րդ սեզոնին, որն իր առաջին շաբաթվա ընթացքում Netflix-ով դիտվել է 335 միլիոն ժամ, հայտնում է Deadline-ը: Netflix-ի պատմության մեջ ամենահայտնի համաշխարհային մեկնարկի տեղը դեռևս զբաղեցնում է «The Squid Game»-ը։
Հիշեցնենք, որ սերիալը պատմում է Գոմես և Մորտիշա Ադամսների դստեր մասին, որը Nevermore ակադեմիայի ուսանողուհի է։ Նա ստիպված կլինի տիրապետել էքստրասենսորային ունակությունների, որպեսզի կանգնեցնի տեղի սերիական մարդասպանին և բացահայտի իր ծնողների գաղտնիքը:
Սերիալը թողարկվել է Netflix-ում նոյեմբերի 23-ին։


