Logo

Woodstock 1969. սեքսուալ հեղափոխության սկիզբն ու հիպի դարաշրջանի ավարտը

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 03.05.2021ՄՇԱԿՈՒՅԹ
04 4 - Woodstock 1969. սեքսուալ հեղափոխության սկիզբն ու հիպի դարաշրջանի ավարտը

«Վուդսթոք 1969»-ը դարձավ աննախադեպ իրադարձություն՝ երաժշտական իրականության մեջ. այն ունեցավ ռեկորդային 500 000 հանդիսատես, ավելի ճիշտ՝ գաղափարակից: Վուդսթոքը ոչ միայն փառատոն էր. այն դարակազմիկ իրադարձություն էր, որն ընդառաջեց հիպիների մայրամուտին՝ ինչ-որ տեղ հանդիսանալավ վերջիններիս «կարապի երգը»: Ու այդ «երգը» բարձր էր, աղմկահարույց էր ու անհավանակ. 4 օր Մաքս Յասգուրի կաթնային ֆերմայում, որ դարձան խաղաղության, սիրո ու երաժշտության իսկական տոն: Թվում էր՝ ոչինչ չի կարող ստվերել փառատոնի ֆանտաստիկ մթնոլորտը. չէ՞ որ մարդիկ պատրաստ էին ժամերով մնալ խցանումների մեջ, քանդել ցանկապատերը՝ անխոչընդոտ մուտք գործելու համար, կիսվել սնունդով, սիրով, երաժշտությամբ:  Իհարկե, գործը գլուխ չեկավ նաև առանց արգելված պրեպարատների, խառը «սիրո» ու փոքրիկ, սադրիչ չարաճճիությունների. բայց այս ամենը ոչ միայն չէր փչացնում տիրող էյֆորիան, մի բան էլ՝ դրա անքակտելի մասն էր:

Վուդսթոք. փառատոն, որը կրկնել չի հաջողվել դեռևս ոչ ոքի. նույնիսկ լեգենդար Վուդսթոքի կազմակերպիչներին:

Ֆանտաստիկ քառյակը

… և խոսքը բիթլների մասին չէ: 

Фото №3 - История «Вудстока»: как появился музыкальный фестиваль, ставший легендой

Մայքլ Լենգ

Այսօր բարդ է դրան հավատալ, բայց Վուդսթոքն ընդամենը 4 երիտասարդների ձեռքի գործն է, որոնցից ամենամեծն, ի դեպ, ընդամենը 27 տարեկան էր: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մայքլ Լենգը, որը լրիվ համապատասխանում էր ոտաբոբիկ հիպիի կերպարին՝ իր գանգուր մազերով ու դատարկ գրպաններով, սկսեց երազել մեծ քաղաքներից հեռու-հեռու գտնվող մի կոմունայի մասին, որտեղ երաժիշտները կստեղծագործեին՝ իրենց հաճույքի համար: Իր երազներում Մայքլն արդեն պատկերացնում էր այդ հիպիների դրախտն՝ իր բոլոր գույներով, բայց կար մեկ բայց. փող չկար:

Ու քանի դեռ մեր հոդվածը չի նմանվել հերթական հոլիվուդյան ֆիլմին, որտեղ տղան՝ խուլ արվարձաննից հասնում է անհավանական հաջողության, շարունակենք…

Որոշ ժամանակ անց Մայքլը հանդիպեց Capitol ընկերության ռեպերտուարի գծով փոխնախագահ Արտի Կորնֆիլդին և հաճելիորեն զարմացավ, երբ վերջինիս մեջ գտավ իր համախոհին: Երիտասարդները ոգևորվեցին Վուդսթոքում երաժշտական ​​ստուդիա ստեղծելու գաղափարով, որն իր դռները կբացեր լավ երաժշտության բոլոր կատարողների առաջ: Մնում էր հովանավոր գտնել:

Фото №4 - История «Вудстока»: как появился музыкальный фестиваль, ставший легендой

Միևնույն ժամանակ, Նյու Յորքում դեղագործական ընկերության ժառանգ Ջոն Ռոբերթսին և նրա ընկերոջը՝ Ջոեն Ռոզենմանին մի հարց էր տանջում. որտե՞ղ կարելի է շահավետ ներդրում անել: Սեփական գաղափարների բացակայության պատճառով, տղաները մի հայտարարություն տարածեցին New York Times-ով, առ այն, որ «անսահմանափակ կապիտալ ունեցող երիտասարդները հետաքրքիր, օրինական ներդրումային հնարավորություններ և բիզնես առաջարկներ են փնտրում»:

…Ավելորդ է ասել, որ հրապարակումից հետո նրանց գլխին շուռ եկան անթիվ առաջարկներ՝ հեշտ փող փնտրող բազմաթիվ անձանց կողմից: Այդ ամենի ֆոնին, ինչ-որ հրաշքով Ռոբերթսն ու Ռոզենմանը նկատեցին Լենգի ու Կորնֆիլդի նամակը. «Ինչու՞ ոչ»,-մտածեցին նրանք: 4 երիտասարդների հանդիպումից հետո՝ 1969-ի փետրվարին երաժշտական ստուդիա կառուցելու միտքը վերաճեց մեկ այլ, ավելի փառահեղ գաղափարի. կազմակերպել եռօրյա ռոք փառատոն՝ 50,000 մարդու համար, և եկամուտը ներդնել մի մեծ մշակութային կենտրոնի կառուցման գործում, որը կներառի նաև ձայնագրման ստուդիաներ: Այդ օրը նորաստեղծ ֆանտաստիկ քառյակը չէր էլ ենթադրում՝ ինչ բարդությունների է բախվելու: 

Խնդիրներ, խնդիրներ

ու էլի խնդիրներ…

Այսպիսով, չորս երիտասարդներ սկսեցին երաժշտական աննախադեպ փառատոնի կազմակերպչական աշխատանքները: Նրանք անմիջապես հարմար տարածք գտան. արդյունաբերական պուրակ Նյու Յորքի Ուոլկիլ քաղաքի մոտակայքում: Սեփական գումարներով նրանք նաև տոմսեր տպագրեցին. մեկ օրվա համար՝ $7, երկու օրվա համար՝ $13, իսկ երեք օրվա համար՝ $18 արժողությամբ, որոնք վաճառվում էին տեղի փոքր խանութներում և փոստային բաժանմունքներում: Գործ շատ կար: Թվում էր՝ մեր քառյակից յուրաքանչյուրը ժամանակավորապես դարձել է մարդ-նվագախումբ ու անում է ամեն-ամեն ինչ: Անհրաժեշտ էր կարգավորել տարածքի հետ կապված հարցերը, պայմանավորվածություն ձեռք բերել սննդի մատակարարման շուրջ, անհրաժեշտ մարդիկ վարձել՝ սկսած սպասարկող անձնակազմից մինչև անվտանգության աշխատակիցներ և, իհարկե, գտնել երաժիշտներ և համոզել նրանց՝ ելույթ ունենալ անհայտ բեմում:

Համեմատության համար նշենք, որ այսօր նման միջոցառումները կազմակերպում են միջինում 100 մարդուց բաղկացած հսկայական թիմերի կողմից: Սակայն դրանք հեռավոր 60-ականներն էին, երբ մեծ փառատոնների անցկացման մշակույթը դեռևս չէր ձևավորվել. այս տեսանկյունից, տղաները առաջնամարտիկներ էին, որոնց էնտուզիազի մակարդակն, իհարկե, ապշեցնում էր… և որոնց գործն, այդպես էլ չգերազանցեցին՝ նույնիսկ մերօրյա՝ անհամեմատ ավելի լայն հնարավորությունների պայմաններում: 

Фото №5 - История «Вудстока»: как появился музыкальный фестиваль, ставший легендой

Վուդսթոք ուղևորվող ավտոբուսին սպասելը, 1969 թվական, օգոստոսի

Սակայն, ինչպես պարզ դարձավ շատ շուտով, միայն էնտուզիազմով գործը գլուխ բերել չստացվեց: Փառատոնի անցկացման վայրի հետ կապված խնդիրներն առաջացան գրեթե անմիջապես: Հենց Ուոլկիլ քաղաքի բնակիչներն իմացան, որ հազարավոր «կեղտոտ հիպիներ» շուտով կհյուրընկալվեն նրանց, սարսափեցին: Նրանք պատրաստ էին պաշտպանել իրենց քաղաքը մինչև վերջ: Թերևս, եթե Վուդսթոքը տեղի ունենար Ուոլկիլի շրջակայքում, կատաղած բնակիչներն ու տեղացի ֆերմերները, երևի, կհարձակվեին իրենց հյուրերի վրա՝ իսկական «արյունոտ ջարդ» կազմակերպելով «զավթիչների» նկատմամբ: Բայց իշխանությունները ժամանակին ձեռնարկեցին համապատասխան գործողություններ ՝ 1969 թվականի հուլիսի 2-ին ընդունելով այնպիսի օրենք, որը, փաստացիորեն արգելեց այդ մասշտաբի համերգ տվյալ տարածքում:

Փառատոնի կազմակերպիչների շրջանումվխուճապ բռնկվեց. խանութները հրաժարվում էին վաճառել Վուդսթոքի տոմսերը, իսկ երաժիշտների հետ բանակցությունները փակուղի էին մտնում: Որպես լրացում՝ տոմսն արդեն գնած մարդկանցից շատերը գումարի փոխհատուցում էին պահանջում: Վուդսթոքը փլուզման եզրին էր: Փառատոնի մեկնարկին մնացել էր մեկուկես ամիս:

Фото №6 - История «Вудстока»: как появился музыкальный фестиваль, ставший легендой

Woodstock 1969

Պահն է ձեզ ծանոթացնելու ևս մեկի հետ, առանց որի ո՜վ գիտի՝ Վուդսթոքը իրողություն կդառնար, թե՞ ոչ: Հուլիսի կեսերին, ոմն ֆերմեր Մակս Յագսուրը տղաներին առաջարկեց իր 600 հեկտարանոց կաթնամթերքի ֆերմայի տարածքը: Սա իսկական բախտավորություն էր: Թեև նրանց բավականին նյարդայնացնում էր տեղանքի փոփոխությունը վերջին պահին. նրանք ստիպված էին կնքել ֆերմայի և հարակից տարածքների վարձակալության նոր պայմանագրեր, ինչպես նաև քաղաքում փառատոն անցկացնելու թույլտվություն ստանալ: Ժամանակ չկար: Տղաները ծրագրում էին նախապատրաստական աշխատանքները ավարտել բառացիորեն Վուդսթոքսի մեկնարկի օրը: Սակայն նրանք, այդպես էլ, ամեն բան չհասցրեցին. տոմսարկղերն ու փառատոնի դարպասը մնացին անավարտ:

Фото №7 - История «Вудстока»: как появился музыкальный фестиваль, ставший легендой

Ճանապարհը, որը տանում էր դեպի Woodstock 1969

Անսպասելիորեն պարզվեց նաև, որ սպասվող հյուրերի թիվը (50,000 մարդ) քառապատկվել է: Թվում էր, թե դա լավ նորություն է: Բայց ոչ այն կազմակերպիչների համար, ովքեր, առանց այդ էլ, լիքը խնդիրներ ունեն: Պարզ դարձավ նաև, որ պատվիրված սննդի քանակը չի բավարարի բոլորին: Իսկ փառատոնի նախօրեին կազմակերպիչներին տեղեկացրին, որ անվտանգության հետ կապված նույնպես մեծ խնդիրներ կան: 1969 թվականի օգոստոսի 15-ի առավոտյան կաթնամթերքի ֆերմա հասավ երեք մեծ ավտոբուս, որոնցով Վուդսթոք հասած ոստիկաններից յուրաքանչյուրը պատրաստվում էր $50 վաստակել՝ փառատոնի անվտանգություն ապահովելու դիմաց: Ոստիկաններն արդեն պատրաստ էին անցնել իրենց աշխատանքային պարտավորություններին, երբ  իշխանություններից նրանց հայտարարեցին, որ յուրաքանչյուր ոք, որը ներկա կգտնվի փառատոնին, հետագա ծառայության ընթացքում մեծ պռոբլեմներ կունենա: Ոստիկանները հեռացան: Թեև, ոմանք մնացին՝ հորինված անուններով, որպեսզի խուսափեն հնարավոր խնդիրներից. «Մեզ մոտ 8-9 «Միկի Մաուս» կար»,- ասել է տեղի հյուրանոցներից մեկի մատուցողը:

4 օր, որ Ամերիկան չի մոռանա

Фото №8 - История «Вудстока»: как появился музыкальный фестиваль, ставший легендой

Woodstock 1969

Չորեքշաբթի օրը՝ փառատոնի մեկնարկից երկու օր առաջ, շուրջ 50,000 մարդ արդեն ճամբարել էր բեմի մոտ: Այս առաջին հյուրերը անվճար մտան Վուդսթոք. նրանք ներս էին մտել ցանկապատի անցքից, որտեղ դեռ չէին հասցրել դարպաս տեղադրել: Կազմակերպիչները պատրաստ չէին իրադարձությունների այս շրջադարձին: Ինչպե՞ս ստիպել հիսուն հազար մարդու դուրս գալ ցանկապատված տարածքից, տոմսեր գնել և վերադառնալ՝ քաղաքակիրթ ճանապարհով: Ակնհայտ էր, որ դա հնարավոր չէր: Բայց դա դժվարության միայն կեսն էր: Նախադեպ ստեղծվեց, և լուրերը, թե հնարավոր է բացարձակապես անվճար հասնել Վուդսթոք, կայծակնային արագությամբ տարածվեցին հարևան քաղաքներում: Արդյունքում, տասնյակ հազարավոր մարդիկ շտապեցին դեպի Մաքս Յասգուրի ֆերմա, և փառատոն տանող ճանապարհներին առաջացան բազմակիլոմետրանոց խցանումներ: Մարդիկ լքում էին իրենց մեքենաներն և քայում դեպի նշանակետը: Շուտով փառատոնի տարածքն առանձնացնող ցանկապատը ամբողջովին տապալվեց: Եվ դրան զուգընթաց, տապալվեցին կազմակերպիչների՝ փող աշխատելու երազանքները: Այնուամենայնիվ, «ծաղիկների երեխաները» հիացած էին. Վուդսթոքն ազատվեց առևտրային հարաբերություններից:

05 2 - Woodstock 1969. սեքսուալ հեղափոխության սկիզբն ու հիպի դարաշրջանի ավարտը

«Ուրբաթ առավոտյան շրջափակման զգացողություն կար. եթե փառատոնին հասնելը շատ դժվար էր, ապա փառատոնից հեռանալը՝ ամբողջովին անհնար». արգելափակված ճանապարհները դժվարություններ էին ստեղծել երաժիշտներին Վուդսթոք հասցնելու համար: Կազմակերպիչները ստիպված էին ուղղաթիռներ վարձել, որպեսզի օգնեն նրանց բեմ դուրս գալ: Հաջորդ օրերին այս ինքնաթիռների առաքելությունը միայն ընդլայնվեց: Ոստիկանությունը, իսկական հրեշտակների նման, ուղղաթիռի խցիկներից ցած էր նետում սնունդ, խմիչք ու անջրանցիկ վերարկուներ, քանի որ բոլորովին անիրատեսական էր ճեղքել ամբոխը՝ գետնի վրա:

Фото №12 - История «Вудстока»: как появился музыкальный фестиваль, ставший легендой

Woodstock 1969

Վուդքոսթի սիմվոլներից մեկը

Այնուամենայնիվ, Վուդքոսթը սկսվեց գրեթե ճիշտ ժամանակին: Օգոստոսի 15-ի երեկոյան բեմ բարձրացավ Ռիչի Հեյվենսը. վերջինս իր խմբի հետ պիտի հանդես գար բացման օրը՝ հինգերորդ համարի ներքո: Ելույթը պիտի ընթանար ընդամենը քառասուն րոպե, ինչից հետո բեմ պիտի բարձրանային ուրիշ՝  մեկը մյուսից վառ անուններ: Սակայն Ռիչիին առաջարկեցին առաջինը դուրս գալ բեմ, քանի որ ծրագրում ընդգրկված երաժիշտները ևս հայտնվել էին սարսափելի խցանման մեջ ու չէին կարողանում տեղ հասնել: Իրավիճակը փրկելու այլ տարբերակ չկար:

04 3 - Woodstock 1969. սեքսուալ հեղափոխության սկիզբն ու հիպի դարաշրջանի ավարտը

Ռիչի Հեյվենս

«Ես ունեի նվազագույն կազմով խումբ և նվազագույն թվով գործիքներ, մինչդեռ նրանք պնդում էին` ամենաառաջինը բեմ դուրս գալ: Այնպիսի զգացողություն ունեի, որ այդ ահռելի տարածքն ընդգրկող բազմությունը ուղղակի սպանելու էր ինձ, եթե առաջինը ես բեմ դուրս գայի»,- հետագայում նշել է Ռիչի Հեյվենսը

Արդյունքում, Հեյվենսը ստիպված եղավ ոչ միայն փառատոնը բացել, այլև նվագել՝ մինչև ամողջովին կսպառվեր. չէ՞ որ հանդիսատեսը վանկարկում էր՝ «ևս մի քանի երգ»: Սակայն, այդպես երկար շարունակվել չէր կարող. երգերը սպառվել էին, խմբի երաժիշտներն չգիտեին, թե էլ ինչ պիտի նվագեն: Ու հենց այդ պահին հնչում է Հեյվենսի երաժշտությունն ու ձայնը. պարզ էր՝ հենց այդ պահին նոր երգ էր ծնվում:

«Freedom»-ը իկոնիկ դարձավ. Հեյվենսի ելույթը համաշխարհային մեծ ու դրական արձագանք նվաճեց: Ինքը՝ երաժիշտը, որը փրկեց Վուդքոսթն ու հաջողեց՝ Վուդքոսթի շնորհիվ, ասել է. «Կարծում եմ՝ ազատություն բառը դուրս թռավ բերանիցս, որովհետև ես այդ պահին կանգնած էի հենց ազատությանը դեմ-դիմաց, ես տեսա այն ազատությունը, որը մենք էինք փնտրում, և ամեն մարդ դրան հաղորդակից էր դարձնում նաև մեկ ուրիշին: Ահա թե ինչու ես հենց այդ բառն արտաբերեցի»:

…և մնացածը

Ջիմի Հենդրիքս, Ջենիս Ջոփլին, Ռավի Շանկար, Ջոան Բաեզ, Ջո Կոկեր, Կառլոս Սանտանա և այլք. Վուդսթոքում էին ժամանակի լավագույնները. նրանցից շատերին անհավանական հաջողություն էր սպասվում՝ փառատոնից անմիջապես հետո, շատերի համար Վուդսթոքը ճանապարհ հարթեց դեպի մեծ փառք՝ դարձնելով նրանց դարի լեգենդներ: Բայց եղան նաև նրանք, ովքեր չեկան կամ չկարողացան գալ Վուդսթոք: Հայտնի «The Beatles»-ը հրաժարվեց մասնակցել փառատոնին, քանի որ կազմալուծման եզրին էր: The Doors-ն էլ մերժեց առաջարկը՝ համարելով վուդսթոքը «Մոնտերեյի ռոք փառատոնի ցածրակարգ կրկնություն», թեև, հետագայում փոշմանեց իր որոշման համար: Վուդսթոքի գաղափարը չէր հետաքրքրել նաև Led Zeppelin-ին, քանի որ նրանք չէին ուզում լինել հերթական անունը՝ խմբերի ցուցակում:

Դե իսկ Iron Butterfly ամերիկյան ռոք խումբը պիտի հանդես գար փառատոնին՝ կիրակի օրը, սակայն օդանավակայան ժամանելուն պես պարզ դարձավ, որ տեղ հասնելն անհնար է: Իհարկե, արդյունքում նրանք հասան Վուդսթոք, բայց արդեն ուշ էր. «In a Gadda Da Vida»-ն այդպես էլ չհնչեց լեգենդար փառատոնին:

Հաջորդ անակնկալը սպասվում էր Ջիմի Հենդրիքսին. փառատոնի փակումը պիտի ազդարարվեր Ջիմի Հենդրիքսի կատարմամբ՝ օգոստոսի 17-ին, կիրակի օրը, սակայն կիթառահարը ստիպված եղավ երկար սպասել: Բանն այն է, որ նույն օրը՝ Ջո Կոկերի ելույթից հետո, այնպիսի անձրև ու ամպրոպ սկսվեց, որ կազմակերպիչները ստիպված եղան դադարեցնել շոուն մի քանի ժամով: Հետո վերսկսել, հետո նորից դադարեցնել: Այս ամենի արդյունքում մի շարք խմբեր, առհասարակ, բեմ դուրս չեկան, իսկ Հենդրիքսը ստիպված եղավ սպասել մինչև առավոտյան ութն անց կես: Ինչպես հասկացաք, հենց այսպես եռօրյա փառատոնը չորս օր տևեց:

Սեքս, թմրանյութեր, ռոք ըն ռոլ

«Հազարավոր երիտասարդներ տուն են վերադառնում Վուդսթոքի երաժշտական փառատոնից՝ երեք օր ու գիշեր սեքսի, հաշիշի և ռոքնռոլի հետ ապրելուց հետո»,- այսպես է գրել BBC-ն և սա իրողություն է: Ժամանակի ամենահայտնի խմբերն ու արտիստները, կես միլիոն մարդ՝ երկրի տարբեր անկյուններից, նրանց մեծամասնությունը՝ ազատության ու խաղաղության գաղափարակիրներ, և, իհարկե, ոգելից խմիչքներ, մարիխուանա և ոչ միայն: Բժիշկը, որն այդ օրերին Վուդսթոքում էր վկայել է. «ամենատարածված «գանգատը», որով ինձ դիմում էին գերդոզավորումն էր, երկրորդ տեղում էին ոտնաթաթերի վնասվածքները. հիպիները սիրում են ոտաբոբիկ քայլել»: Այս խոսքերն ապացույց ունեն. վուդսթոքյան չորս օրերի ընթացքում գրանցված մահվան երեք դեպքերից մեկի պատճառն էր հերոինի գերդոզավորումը… երկրորդը տրակտորի տակ էր ընկել, երրորդն էլ ընկել էր մեծ բարձրությունից: Ասում են, որ փառատոնի ընթացքում ծնունդներ նույնպես գրանցվել են. մասնավորապես, որ փառատոնի օրերին գրանցվել է երկու երեխայի ծնունդ:

Ֆերմեր Մաքս Յասգուրը փառատոնի վերջին օրը այսպես դիմեց հանդիսատեսին. «Դուք աշխարհին մի բան ապացուցեցիք՝ այն, որ կես միլիոն երիտասարդ կարող են համախմբվել երաժշտության ու զվարճանալու համար և միայն զվարճանալ ու երաժշտություն լսել, ուրիշ ոչինչ»:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ Վուդսթոքին մասնակցել է շուրջ 450,000 մարդ, բայց փառատոնի հյուրերը պնդում էին, որ այդ թիվը հասնում էր 800,000-ի: Վուդսթոքին հաջորդած ինը ամիսների ընթացքում լույս աշխարհ եկավ շուրջ 200,000 ապորինի երեխա. դա սեքսուալ հեղափոխության սկիզբն էր և հիպպի դարաշրջանի ավարտը:


fastnews-ads-banner