Նոյեմբերի 30-ին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացավ գերմանացի գրող Տոնկրեդ Դորսթի «Ես Ֆոերբախն եմ» պիեսի մոտիվներով բեմականացված «Ես այստեղ եմ/Я здесЪ» ստեղծագործությունը:
Ներկայացման բեմադրողը և ռեժիսորն է Տաթև Մելքոնյանը, իսկ բեմի գլխավոր զարդարանքը դերասաններ Արամ Կարախանյանն է և Միկա Վաթինյանը:
Ի սկզբանե բեմականացմանը մասնակցում էր Սամվել Թադևոսյանը, սակայն արդեն ինչքան ժամանակ է դերասանին փոխարինում է Միկա Վաթինյանը:
«Այո, Սամվելը ևս խաղում էր ներկայացման մեջ, սակայն այնպես ստացվեց, որ զբաղվածության պատճառով նրա փոխարեն Ֆոյերբախի քարտուղարի դերում հանդես եկավ Միկա Վաթինյանը»:
Տաթև Մելքոնյան

