Բևեռային արջուկը
հեղ.՝ Հանս դե Բեեր
Գրքում տեղ գտած տասը պատմվածքները հոլանդացի գրող և պատկերազարդող Հանդս դե Բեերը գրել է 30 տարվա ընթացքում: Ստեղծագործությունների գլխավոր հերոսը բևեռային արջուկ Լարսն է: Պատմությունները մեզ տեղափոխում են հետաքրքիր ճամփորդություններով ու զարմանահրաշ արկածներով լի մի աշխարհ: Բարեսիրտ և ամենահաս բևեռային արջուկ Լարսը հաղթահարում է բոլոր դժվարությունները, ձեռք է բերում նոր ընկերներ և բռնում տունդարձի ճամփան:

Նամակ թագավորին: Արկածներ որոնողները մատենաշար
հեղ.՝ Տոնկե Դրախտ
Տասնվեցամյա Տիուրին պատրաստ է վտանգելու իր կյանքը հանուն թագավորության փրկության: Իր այս առաքելությունը կատարելու համար պատանին անցնում է փորձություններով, հաղթահարում վտանգներ ում խոչընդոտներ` իրեն պահելով իսկական ասպետի նման: Վեպը համարվում է հոլանդական լավագույն մանկապատանեկա ստեղծագործությունը։

Երկարագուլպա Պիպին

Մումիտրոլներն ու գիսաստղը
Հեղ.` Տուվե Յանսոն
Օրեցօր մեծացող գիսաստղը խախտում է մումիտրոլների անդորրը: Մումիտրոլն ու Սնիֆը որոշում են պարզել, թե ինչ է գիսաստղը, և երբ է այն բախվելու Երկիր մոլորակին: Արկածներով լի դեգերումներից հետո նրանց հաջողվում է պարզել գիսաստղի ընկնելու օրն ու ժամը… և փրկվել կործանումից:

Փոքրիկ վհուկը
Հեղ.` Օթֆրիդ Փրոյսլեր
Փոքրիկ վհուկը, ցավոք, ընդամենը հարյուր քսանյոթ տարեկան է, և այդ պատճառով ավագ վհուկները նրան դեռ լուրջ չեն ընդունում։ Իսկ եթե մեծ չէ, նա ուզում է գոնե լավ վհուկ լինել։ Այս որոշումով սկսվում է մի արտասովոր իրարանցում։

Առանց ընտանիքի. Արկածներ որոնողները մատենաշար
Հեղ.` Հեկտոր Մալո
«Առանց ընտանիքի» վեպը ֆրանսիացի վիպասան Հեկտոր Մալոյի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսը Ռեմին է. ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի հետաքրքիր արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ անունով կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:

Գանձերի կղզին: Արկածներ որոնողները մատենաշար
Հեղ.` Ռոբերտ Լուիս Սթիվենսոն
Պատանի Ջիմ Հոկինսին և նրա ծնողներին պատկանող «Ծովակալ Բենբոու» փոքրիկ պանդոկում հայտնվում է մի խորհրդավոր անծանոթ` բռնկուն ու անտանելի բնավորությամբ մի ծովային, որը շատ չանցած մահանում է: Հանգուցյալի իրերի մեջ Ջիմ Հոկինսը պատահաբար գտնում է մի քարտեզ, որտեղ նշված է գանձերի ճշգրիտ վայրը: Շատ շուտով պարզվում է, որ նա բոլորովին էլ միակ մարդը չէ, որ տեղյակ է գանձերի և քարտեզի մասին: Իր բարեկամների` կալվածատեր Տրելոնիի և բժիշկ Լիվսիի հետ Ջիմը նավով ճանապարհ է ընկնում` քարտեզում նշված գանձերը որոնելու` հաղթահարելով անհամար վտանգներ ու փորձություններ: Ռոբերտ Լուիս Ստիվենսոնի վեպն առ այսօր համարվում է երբևէ գրված արկածապատում լավագույն երկերից մեկը:

Երեք հրացանակիրները: Ջերոնիմո Ստիլտոն
Հեղ.` Ջերոնիմո Ստիլտոն
1600-ականների շողշողուն Փարիզում երիտասարդ դ՚Արտանյանը երազում է դառնալ թագավորի հրացանակիրներից մեկը: Իր ընկերներ Աթոսի, Պորտոսի և Արամիսի հետ նա կարողանում է խափանել կարդինալ Ռիշելյոյի և նենգ Միլեդիի դավադրությունները և, անցնելով խարդավանքների, ճակատամարտերի և մենամարտերի միջով, պայքարում է հանուն արդարության՝ առաջնորդվելով«Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» կարգախոսով: Դասական գրականության այս ստեղծագործությունն ազատորեն մշակվել է Ջերոնիմո Ստիլտոնի կողմից: Այն հարուստ է բազմաթիվ գունավոր պատկերազարդումներով:
Երաժիշտ հրեշը
Հեղ.` Լիլիթ Ալթունյան
Անտառում մի երաժիշտ հրեշ կար, որ շատ էր սիրում սրինգ նվագել. նստում էր անտառի մի անկյունում ու սիրուն մեղեդիներ նվագում: Մի օր էլ որոշում է քաղաքում ելույթ ունենալ. սրինգն առնում ու ճանապարհ է ընկնում քաղաք: Պարզվում է՝ համերգասրահի դուռը նրա գլխից փոքր է, բայց դա չի շփոթեցնում մեր սրնգահարին… Նա ի վերջո ելքը գտնում է:
Ֆելոն և Խելառների Գնացքը
Հեղ.` Քրիստ Մանարյան
Այս գիրքը Ֆելո անունով կատվի մասին է՝ զարմանալի պատմություն նույնքան զարմանալի կենդանու մասին, որի առաջ գիշերը բացում է իր խորհրդավոր աշխարհի դռները: Ֆելոյի անցած արկածալի ուղին, որը լի է նոր ծանոթություններով ու փորձություններով, ցանկացածին կթվա յուրովի հարազատ. չէ՞ որ մեր օրերի արձագանքն է տողերում:
Մրջնակերներ
Հեղ.՝ Նունե Սարգսյան
Շատ վաղուց անտառում բնակվում էին շուշուները, մազմզոտ պոչերով, կեռ ճանկերով, սուր ու սպիտակ ատամներով երկարամռութ արարածներ: Նրանք սնվում էին հյութալի պտուղներով, խռթխռթան արմատներով ու դալար ճյուղերով: Նույն անտառում բնակվում էր նաև բժիշկ Փորսուղը, որ հաճախ էր զգուշացնում շուշուներին, որ խնամեն իրենց ատամները, քանի դեռ դրանք սպիտակ են, սուր և առողջ: Բայց շուշուների խելքն ու միտքը քաղցր պտուղներով, համեղ արմատներով ու մատղաշ ճյուղերով ճոխ նախաճաշելն էր, և նրանք չեն լսում բժիշկ Փորսուղին: Ցավոք, այս անհոգ կերուխումը երկար չի տևում…

Ֆրանսիական հեքիաթներ
Հեղ.՝ Մարի Կատրին դ’Օնուա, Մարիա Էմիլիա Բրեդերոդ-Սանթոս
Ժողովածուն ընդգրկում է 17–18–րդ դդ. ֆրանսիական հրաշապատում զրույցներ, որոնց հեղինակներն ազնվական դասի ներկայացուցիչներ էին` իրենց ժամանակի կրթված տիտղոսավոր կանայք, որոնք, մուտք չունենալով համալսարաններ և կրթական այլ օջախներ, ստեղծեցին գրական սալոններ՝ ի թիվս այլ նախաձեռնությունների՝ հիմք դնելով հեղինակային հեքիաթասացության ուրույն ավանդույթին և խթանելով գրական հեքիաթի աննախընթաց զարգացումը:
Խիզախերեն: Գիրք քաջության մասին կամ հանդիպում Վախազավրի հետ
Հեղ.՝ Կարինե Խաչատուրյան
Մանկական վախերին անխուսափելիորեն բախվում են բոլոր ծնողներն ու երեխաների հետ աշխատող մասնագետները: «Խիզախերենը» մանկական վախերի ու դրանց հաղթահարման մասին է: Այստեղ կգտնեք վախերի հաղթահարման մի քանի տարբերակներ, որոնք կհեշտացնեն և զվարճալի կդարձնեն երեխայի հետ վախերի մասին զրույցները և հաղթահարման գործընթացը: Գիրքը նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների (հատկապես նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար): Այն օգտակար կլինի ծնողներին, մանկավարժներին, մանկական հոգեբաններին, դաստիարակներին և երեխաների հետ աշխատողներին:

Պիպին նավի վրա
Հեղ.` Աստրիդ Լինդգրեն
Աստրիդ Լինդգրենի այս վիպակը աշխարհի ամենաուժեղ, ամենաբարի, ամենաուրախ ու ամենապեպենոտ աղջկա՝ Երկարագուլպա Պիպիի մասին է։ Պիպին ապրում է իր առանձնատանը՝ Վիլլա Վիլեկուլայում, իր կապիկի՝ Պարոն Նիլսոնի և ձիու հետ։ Նա ունի անբաժան ընկերներ՝ Թոմին ու Անիկան, որոնց առօրյան Պիպին գունավորում է իր զարմանահրաշ ներկայությամբ։ Երկարագուլպա Պիպիին բնորոշ են վառ երևակայությունն ու բացառիկ մարդասիրությունը:

Պիպին Հարավային ծովում
Հեղ.` Աստրիդ Լինդգրեն
Աստրիդ Լինդգրենի այս վիպակը կենսասեր, հնարամիտ, բարեսիրտ աղջնակի՝ Պիպիի մասին է: Նրա առօրյան հետաքրքիր է և արկածներով լի՝ նոր բառի հայտնաբերում, հարցաքննություն դպրոցում, ճամփորդություն դեպի հեռավոր Կուռեկուռեդուտ կղզի, որի թագավորն է նրա Էֆրահիմ հայրիկը: Նրա մշտական ուղեկիցներն են իր ընկերները՝ Թոմին ու Անիկան, և իր կապիկն ու ձին: Նա երջանկացնում է իր սիրելիներին և պատժում ավազակներին: Եվ ուր էլ որ գնում է, ի վերջո կարոտով վերադառնում է իր տուն՝ Վիլլա Վիլեկուլա:
Մումիտրոլներն ու մեծ ջրհեղեղը
Հեղ.` Տուվե Յանսոն
Մումիտրոլն ու նրա մայրիկը սկսում են արկածներով լի մի ճանապարհորդություն: Նրանք հայտնվում են արհեստական արևով, ծառերով ու գետով քարանձավում, տարօրինակ հաթիֆնաթների հետ նավակով անցնում են ծովը… Հաղթահարելով անվերջ թվացող անձրևը` նրանք գտնում են իրենց երազած տնակը…


