Logo

Զավեն Աբրահամյանը.Փաստեր

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 27.11.2020ՄՇԱԿՈՒՅԹ
Post image 14 - Զավեն Աբրահամյանը.Փաստեր

Զավեն Աբրահամյանը ծնվել է 1948 թ. օգոստոսի 13-ին, Երևանում:

1966 թ. ավարտել է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցը և ընդունվել Հայաստանի թատերական ընկերությանը կից նորաստեղծ թատրոն-ստուդիա:

1967 թ. ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին: 1972 թ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: Հյուրախաղերով մեկնել է տարբեր երկրներ:

Զավեն Աբրահամյանը 1994 թ-ից աշխատում է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ խաղացել է՝

  • Կ. Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Կավալեր)
  • Ֆիգեյրեդոյի «Եզոպոս» (Եզոպոս), Ա. Նիկոլայի «Սեր մինչ մահ» (Մայիս)
  • Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (Պիեռ Ռոշան)
  • Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի), «Էլի մեկ զոհ» (Սարգիս)
  • Ա. Ցագարելիի «Խանումի արարքները» (Միկիչ)
  • Ն. Գոգոլի «Ամուսնություն» (Բոչկարյով)
  • Վ. Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Էգյուչիկ) և այլ ներկայացումներում

Ֆիլմեր

  • «Բոռը»
  • «Բանտախույց 2016»
  • «Աշակ»
  • «Աշնանային ծիրան»
  • «Վաղվա օրը»

2004 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2005 թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ապա` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:


fastnews-ads-banner