Logo

Զեմֆիրա. «Երևանը հիացրեց ինձ»

17:23 / 07.07.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հուլիսի 4-ին կայացած երևանյան համերգից հետո ինստագրամյան իր էջում Զեմֆիրան գրել է.

«Երևանը հիացրեց ինձ։ Այսքան ջերմություն՝ երեք օր անընդմեջ, բոլորից, ամենուր։ Հրաշալի երկիր, հրաշալի մարդիկ։ Երեք օր անընդմեջ մտքումս հարց էր ծագում՝ ինչպե՞ս եղավ, որ երբեք այստեղ չեմ եղել նախկինում։ Այսպիսի «հայտնագործություններ» անելն իմ տարիքում անգնահատելի է։ Սրտիս մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում։

Իսկ համերգը… դա ավելի շուտ մեծ հավաք էր։ Անհավանական պատմություններ աղջկա մասին, որը եկել էր Նոր Զելանդիայից, մեկ ուրիշը՝ Ճապոնիայից, թեև նա, ասում են, հաճախ է ճամփորդում։ Եվ իհարկե՝ Մոսկվա, Պետերբուրգ, Ուֆա, ֆան-զոնան ամբողջ կազմով։
Եվ մարդիկ անցյալից, ովքեր հանկարծ հայտնվեցին տարիներ անց՝ հիշեցնելով անցյալի զգացումները։

Իսկ համերգը… գուցե կարելի էր ավելի լավ անել, բայց ես հաճախ այդպես եմ մտածում։ Իսկ իրականում դա նոտաների ու ձայների մասին չէր։ Դա հանդիպման մասին էր։ Սպասված ու գեղեցիկ հանդիպման։ Այնպիսի հանդիպման, որի մասին հետագայում ասում ես՝ «գերազանց էր»։

Երեք բան եմ հիշել՝

  • Երկու տուն բլրի վրա՝ ստադիոնի դիմաց, որոնք լուսավորում էին ինձ իրենց վառված լուսամուտներով ամբողջ համերգի ընթացքում։ Անտանելի գեղեցիկ  տեսարան։ 

  • Վերջին երգը՝ իմպրովիզը վերջում։ Ես միշտ սիրել եմ իմպրովիզներ, բայց անում եմ դա գնալով ավելի քիչ։ Այս անգամ ստացվեց։ Գագիկը՝ երեկոյի անվիճելի հերոսն էր։ Խիզախ ու նրբազգաց։ Հայաստանի քվինտեսենցիան:

  • Ասում են ինձ՝ «հիասքանչ համերգ էր», բայց դա դուք էիք, որ դարձրեցիք այն այդպիսին։ Հավաքվելով մի տեղում, բաց երկնքի տակ, կիսելով զգացմունքները միմյանց հետ։ Կարծում եմ՝ հենց դա է հուզում՝ այն գիտակցումը, որ դուք շատ եք, և այդ երկու ժամում այդ մարդիկ բոլորը քո ընկերներն են։

Շնորհակալություն, Երևան, այս համերգի համար։ Շնորհակալություն բոլորիդ՝ ձեր այդքան բարի վերաբերմունքի համար։ Համոզված եմ՝ յուրաքանչյուր արտիստ իր հանդիսատեսին է համարում լավագույնը, բայց կարծես թե իմը՝ լավագույններից լավագույնն է։

Իսկ համերգից հետո՝ հաջորդ օրը, բացվեց Արարատը։ Լեռը ամբողջությամբ երևաց։ Ասում են՝ դա հազվադեպ է լինում ամռանը։

 Ինչպե՞ս եղավ, որ ես երբեք չէի եղել այստեղ մինչև հիմա»,- իր տպավորությունների մասին եզրափակել է երգչուհին: 

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner