Զենդայա Քոուլման և Թոմ Հոլանդն գաղտնի ամուսնացել են: Այս մասին հայտնել է նրա վաղեմի ոճաբան Լոու Ռոուչը, երբ նրան Լոս Անջելեսի Shrine Auditorium & Expo Hall-ում կայացած 32-րդ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության ժամանակ հարցրել են, թե արդյոք զույգը կամուսնանա.
«Հարսանիքն արդեն ավարտվել է։ Դուք բաց եք թողել այն», - պատասխանել է Լոուն լրագրողին։
Ըստ ոճաբանի՝ հարսանեկան արարողությունն անցկացվել է շատ մտերմիկ, ընտանեկան միջավայրում:
Զենդայան և Թոմը հանդիպել են 2016 թվականին «Սարդ-մարդ. Վերադարձ տուն» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Երկար ժամանակ դերասանները պնդում էին, որ պարզապես ընկերներ են, չնայած, որ բազմիցս նրանց նկատել էին միասին՝ ընտանեկան միջոցառումների և հանգստի ժամանակ։

Զույգը պաշտոնապես չի մեկնաբանել իրենց հարաբերությունների կարգավիճակը, սակայն ասուլիսներից մեկի ընթացքում դերասանն անվանել է նրան «հարսնացու»:
Հարցազրույցներում երիտասարդ զույգը բացահայտ խոսել է հանրության աչքի առաջ միմյանց սիրելու դժվարությունների մասին: Հոլանդը մի անգամ ասել է, որ իրենց հարաբերությունները սրբազան են իր համար: Իսկ Զենդայան բացատրել է, որ չեն ուզում թաքնվել, ցանկանում են սովորական կյանք ունենալ, գնալ ընթրիքի, զբոսնել, ինչպես բոլոր մարդիկ:


