Սփյուռքահայ արվեստագետ Ժիրայր Օրագյանի ստեղծագործությունները ներկայացված են Ազգային պատկերասրահում՝ Մերկի հանդերձները/The Guises of the Nude ցուցահանդեսում:
Սփյուռքահայ արվեստագետների գործերում «մերկը» հաճախ ծառայում է որպես 1915 թվականի Ցեղասպանությունից հետո աքսորի և կորստի ցավն արտահայտելու միջոց: Ջարդերը վերապրած և որբացած իտալահայ նկարիչ Ժիրայր Օրագյանը պատկերել է մերկ կերպարներ՝ հաճախ դրանցում ընդգրկելով ինքն իրեն՝ որպես մտորումներ բաղձալի մտերմության, ընտանեկան կապերի և պատկանելության մասին, որոնցից նկարիչը զուրկ է եղել:
Սփյուռքի կենսափորձի շրջանակում մերկությունը նշանավորում էր կա՛մ ունեզրկման և անմարդկային տառապանքների ծայրահեղ վիճակներ, կա՛մ զարթոնքի և կյանքի ուրախությունը վերագտնելու ուժգին ցանկությունը։
Ավելի վաղ անդրադարձել էինք «Մերկի հանդերձները/The Guises of the Nude» ցուցահանդեսում ֆրանսահայ նկարիչ Տիգրան Փոլատի «Լքված Արիադնեն» աշխատանքին:
Աղբյուրը՝ Հայաստանի ազգային պատկերասրահ