Logo

Ժյուլիետ Բինոշն ընտրվել է Եվրոպական կինոակադեմիայի նախագահ

13:50 / 15.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ֆրանսիացի դերասանուհի Ժյուլիետ Բինոշն ընտրվել է Եվրոպական կինոակադեմիայի նախագահ։ Այդ մասին մարտի 14-ին հայտնել է նրա մամուլի ծառայությունը: 

«Խորհրդի բոլոր անդամները միաձայն առաջարկեցին ֆրանսիացի դերասանուհի Ժյուլիետ Բինոշին դառնալ Ագնեշկա Հոլանդի իրավահաջորդը Եվրոպական կինոակադեմիայի նախագահի պաշտոնում։ Նոր նախագահ է ընտրվել այն բանից հետո, երբ Հոլանդը որոշել է թոշակի անցնել»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ կինոակադեմիայի նախագահի պաշտոնը խորհրդանշական դեր է խաղում։ Այն նախկինում զբաղեցրել են ռեժիսորներ Ինգմար Բերգմանը և Վիմ Վենդերսը։ Պաշտոնապես Բինոշի նախագահությունը պետք է հաստատվի կինոակադեմիայի 4600 անդամների մեծամասնությամբ մինչև ապրիլի 30-ը։

Եվրոպական կինոակադեմիան ամեն տարի ներկայացնում է իր մրցանակները, որոնք կոչվում են «Եվրոպական Օսկար»։ Բինոշը քառակի հաղթող է, այդ թվում՝ համաշխարհային կինոյում ունեցած ձեռքբերումների համար։

fastnews-ads-banner