Logo

Զոի Սալդանան խոստովանել է, որ «Ավատար 2»-ը դիտելիս պարզապես «հեկեկացել է»

18:01 / 30.11.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դերասանուհի Զոի Սալդանան, որը խաղացել է Նեյտիրիի դերն «Ավատար»-ում, Ջիմի Ֆելոնի The Tonight Show-ի եթերում խոստովանել է, որ «հեկեկացել է» Ջեյմս Քեմերոնի ֆրանշիզի երկրորդ մասը դիտելիս։

«Ես դեռ մարսում եմ դա: Շատ հուզիչ էր: Զարմացած եմ, թե ինչպես են թարթիչներս տեղում մնացել։ Ես հեկեկում էի։ Դա իսկապես յուրահատուկ բան է», - ասել է Սալդանան:

«Ավատար․ Ջրի ուղի»-ում («The Way of Water») պատմությունը կրկին կպտտվի Ջեյքի (Սեմ Ուորթինգթոն) և Նեյտիրիի (Զոի Սալդանա) շուրջը: Իրենց երեխաների հետ միասին նրանք ստիպված կլինեն դիմակայել Պանդորայի վրա նոր հարձակմանը։

Ֆիլմում նկարահանվել են նաև Միշել Յեոն, Քեյթ Ուինսլեթը, Սիգուրնի Ուիվերը, Ջեմեյն Քլեմենթը, այլք։

Ֆիլմը կինովարձույթում կհայտնվի 2022 թվականի դեկտեմբերի 16-ին:

 

fastnews-ads-banner