Ջոան Ռոուլինգի գրքերը Հարրի Փոթերի արկածների մասին ոչ միայն երեխաներն են սիրում, այլև մեծերը: Բարու և չարի հասկացություններն այստեղ բազմաշերտ են, և ոչ թե սև ու սպիտակ, ինչպես սովորական հեքիաթներում: Չարագործը կարող է համակրանք առաջացնել, իսկ սիրելի հերոսը՝ տհաճ թվալ. այնպես, ինչպես իրական կյանքում է: Ուստի Հարրի Փոթերի և նրա ընկերների մասին գրքերից և ֆիլմերից մեջբերումներն այսօր գրեթե մարգարեական են հնչում:
***
– Պրոֆեսոր, սա իրակա՞ն է, թե՞ գլխումս է միայն:
– Իհարկե, քո գլխում, Հարրի: Բայց ինչո՞ւ դա չի կարող միաժամանակ նաև իրական լինել: (Դամբլդոր)
***
Թշնամիներին դիմակայելու համար շատ քաջություն է պետք, իսկ ընկերների դեմ դուրս գալու համար՝ էլ ավելի շատ քաջություն: (Դամբլդոր)
***
Մարդիկ հակված են երազել այն մասին, ինչն իրենց համար ամենակործանարարն է. դա իսկական դժբախտություն է: (Դամբլդոր)
***
Մի՛ խղճա մահացածներին: Խղճա՛ ողջերին և հատկապես նրանց, ովքեր ապրում են առանց սիրո: (Դամբլդոր)
***
Որովհետև երբեմն պետք է մտածել ոչ միայն քո փրկության մասին: Երբեմն պետք է մտածել ընդհանուր բարիքի մասին: (Հարրի Փոթեր)
***
Միշտ իրերն իրենց անուններով կոչեք: Անվան հանդեպ վախը միայն սրում է անվան տիրոջ հանդեպ ունեցած վախը: (Դամբլդոր)
***
Սերը (…) թողնում է իր հետքը: Դա սպի չէ, այս հետքն ընդհանրապես անտեսանելի է… Եթե քեզ այդքան խորն են սիրում, ապա նույնիսկ, երբ քեզ սիրող մարդը մահանում է, դու դեռ մնում ես նրա պաշտպանության տակ: (Սիրիուս)
***
Աշխարհում անհնարին ոչինչ չկա. Միակ հարցն այն է, թե ունե՞ք արդյոք բավարար քաջություն: (Դամբլդոր)
***
Երջանկությունը կարելի է գտնել նույնիսկ մութ ժամանակներում, եթե հիշեք՝ որ կողմից էր լույսը: (Դամբլդոր)
***
Բաց մի՛ թողեք լավ եղանակը վայելելու հնարավորությունը: (Սևերուս Սնեյփ)
***
Մի խոսքով, ամեն ինչ շատ լավ էր ընթանում, և, հետևաբար, արագ ավարտվեց: (Դամբլդոր)
***
Անհնար է ընդօրինակել սերը: (Պրոֆեսոր Սլյուգորն)
***
Մարդուն բնորոշում են ոչ թե նրա հատկությունները, այլ՝ կատարած ընտրությունները: (Դամբլդոր)
***
Ընկերների հանդեպ անվստահությունը անպատվության գագաթնակետն է: (Դամբլդոր)
***
Եթե ցավը որոշ ժամանակով խեղդես, այն ավելի անտանելի կդառնա, երբ նորից զգաս: (Դամբլդոր)
***
Շատ ավելի հեշտ է ներել մարդկանց սխալ լինելու համար, քան ճիշտ լինելու համար: (Դամբլդոր)
***
Մենք ուժեղ ենք այնքանով, որքանով մեկ ենք, և այնքան թույլ, որքան անջատված ենք: (Ալբուս Դամբլդոր
***
Մեր որոշումները ցույց են տալիս, թե ով ենք մենք իրականում՝ շատ ավելի լավ, քան մեր կարողությունները: (Դամբլդոր)
***
… Նույնիսկ մեզանից լավագույնները երբեմն ստիպված են հետ վերցնել իրենց խոսքերը: (Դամբլդոր)
***
Սպանելը և սպանելու մասին մտածելը նույն բանը չեն: (Դամբլդոր)

