Logo

Էսթետիկ էրոտիկա․ 5 ֆիլմ սիրո ու կրքի մասին

Հեղինակ
tigran5
00:00 / 16.12.2021ՍՊՈՐՏ
erotica - Էսթետիկ էրոտիկա․ 5 ֆիլմ սիրո ու կրքի մասին

Սալո, կամ Սոդոմի 120 օր / Сало, или 120 дней Содома, Salò o le 120 giornate di Sodoma, 1975

Էկրանավորելով դե Սադի վեպը՝ Պիեր Պաոլո Պազոլինին 1944-45 թվականներին գործողությունները տեղափոխում է հյուսիսային Իտալիայի ֆաշիստական ​​«Սալոյի հանրապետություն»:

Բարձր հասարակության մի խումբ մարդիկ՝ արքայազնի գլխավորությամբ, նվաստացնում, ծաղրում, տանջում են երիտասարդներին ու աղջիկներին՝ հրամցնելով այլասերված վերնախավին․․․

almost porn 2 960x502 - Էսթետիկ էրոտիկա․ 5 ֆիլմ սիրո ու կրքի մասին

 

Լայն փակված աչքերով / С широко закрытыми глазами / Eyes Wide Shut, 1999

Այս ֆիլմը էկրանավորվել է Արթուր Շնիցլերի «Երազների մասին նովել» գրքի հիման վրա: Այն պատմում է Բիլ ու Ալիս Հարֆորդ ամուսնական զույգի մասին, որն առաջին հայացքից իդեալական է թվում, բայց յուրաքանչյուր ընտանիք ժամանակ առ ժամանակ ճգնաժամեր է ունենում, և ամեն անգամ թվում է, թե դա վերջն է: Ամուսինների կարծիքով անկեղծությունը կփրկի իրենց ընտանիքը; Արդյո՞ք այդպես է:
Նկարահանումների ընթացքում Քիդման-Քրուզ զույգը շատ ժամանակ ստիպված եղավ մերկ անցկացնել: Նրանք ջանք ու եռանդ չէին խնայում, որ հնարավորինս համոզիչ լինեն թե՛ սերը, թե՛ ճգնաժամը խաղալիս: Իրական կյանքում էլ նրանք չկարողացան իրենց միությունը փրկել. նկարահանումների ավարտից հետո զույգը մեկընդմիշտ բաժանվեց:

almost porn 8 960x502 - Էսթետիկ էրոտիկա․ 5 ֆիլմ սիրո ու կրքի մասին

Երազողները / Мечтатели / The Dreamers, 2003

Բեռնարդո Բերտոլուչիի հերոսները ինքնաբանտարկվել են տանը՝ դիտելով ֆիլմեր և տրվելով կինոյի բոլոր տեսակի գեղագիտությանը։ Նրանք ապրում են իրենց աշխարհում և իրենց սեփական իրականության մեջ: Մինչդեռ Փարիզում հեղափոխություն ու ցույցեր են։ Սեր, սեքս և երեք հոգի․․․

almost porn 13 960x502 - Էսթետիկ էրոտիկա․ 5 ֆիլմ սիրո ու կրքի մասին

1 2

fastnews-ads-banner