Logo

«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը կրկին հաղորդավար կունենա

Հեղինակ
tigran5
13:49 / 12.01.2022ՍՊՈՐՏ

«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը երեք տարվա ընթացքում առաջին անգամ կվարի հաղորդավարը. այս մասին գրում է Variety-ը:

ABC հեռուստաալիքի ժամանցային բաժնի ղեկավար Քրեյգ Էրվիչը հաստատել է, որ Օսկարն իսկապես կվերադառնա հին ֆորմատին՝ կունենա հաղորդավար, սակայն չի նշել, թե ով կարող է լինել:

«Ես էլ կարող եմ լինել»,- ասել է նա և խոստացցել շուտով կիսվել մանրամասներով։

Ամերիկացի հեռուստադեմք և կատակերգու Ջիմի Քիմելը եղել է «Օսկար»-ի վերջին հաղորդավարը, ով մասնակցել է արարողությանը 2017 և 2018 թվականներին և ընդհանուր առմամբ դրական արձագանքներ ստացել:

Ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 27-ին՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում, իսկ թեկնածուները կհայտարարվեն փետրվարի 8-ին։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա